4 ճշմարտություն, որոնք Աստված ուզում է, որ Դուք հիշեք, երբ հանդիպում եք դժվարությունների
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Յուրաքանչյուրիս մոտ եղել են այնպիսի օրեր, երբ ոչինչ չի ստացվում, երբ ամեն ինչ «փախչում է» ձեռքիցդ: Սակայն դա պատճառ չէ կանգ առնելու համար: իսկ ահա թե ինչու…
Յուրաքանչյուրիս համար կյանքի պայքարը անխուսափելի է: Իսկ պարտվել, թե հաղթել՝ ամեն ոք ինքն է որոշում: Այս 4 ճշմարտությունները կարող են փոխել քո ամբողջ կյանքը:
1. Հիշե՛ք, Ձեր բնավորությունը միշտ ավելի ուժեղ պետք է լինի քան հանգամանքները
Մենք միշտ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի մեր հետ, սակայն մենք կարող ենք տիրապետել իրավիճակին: Այդպիսի իրավիճակներում, ես միշտ սկսում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն բոլոր այն լավ բաների համար, որ նա արել է ինձ համար: Եվ այդ ժամանակ, բոլոր դժվարությունները այլևս այդքան նշանակալից չեն թվում: Միշտ դրական մոտեցեք ամեն ինչին և անկախ դժվարություններից՝ մի ունեցեք վատ մտադրություններ:
2. Բոլոր անհաջողությունները Ձեզ միայն կոփում են
Աստված մեզ դժվարություններ է ուղարկում, միայն այն պատճառով, որպեսզի մեզ ավելի ուժեղ դարձնի: Որպեսզի ստիպի մեզ հավատալ և լինել համառ: Բայց այդ ամենը միայն այն դեպքում, երբ Դուք դա թույլ եք տալիս: Ձեր կյանքի բոլոր տառապանքները ունեն իրենց նպատակը:
Շարունակությունն՝ այստեղ.