Հնդկաձավարով դիետա
ՖՈՏՈՀնդկաձավարի դիետան շատ հայտնի եւ արդյունավետ միջոց է` նիհարելու համար: Այս դիետայի շնորհիվ հնարավոր է օրական միջինը մեկ կիլոգրամով նիհարել: Բացի այդ, հնդկաձավարը շատ օգտակար է մաշկի, աղիների համար:
Հնդկաձավարի դիետայի հիմնական բաղադրիչը խաշած հնդկաձավար ուտելն է` առանց աղի եւ կարագի: Կարող եք երեկոյան հնդկաձավարի վրա եռացրած ջուր ավելացնել, փակել կաթսան եւ առավոտյան սկսել ուտել այն:
Այն կարող եք ուտել ողջ օրվա ընթացքում, սակայն վերջին անգամ օրվա մեջ կարող եք ընդունել քնելուց 4 ժամ առաջ: Բացի հնդկաձավարից, օրվա մեջ կարող եք օգտագործել նաեւ մինչև մեկ լիտր անյուղ կեֆիր եւ մի քանի ոչ քաղցր միրգ, օրինակ` կանաչ խնձոր:
Հարկ է նշել նաեւ, որ սա հնդկաձավարով դիետաներից ամենախիստն է, կարելի է այն պահել 7 օր: