Ցլերն այսօր վտանգավոր իրավիճակում կհայտնվեն. oգոստոսի 9-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ: Այսօր պատրաստ կլինեք նոր փորձարկումների: Օրվա ընթացքում հետաքրքիր հանդիպումներ կունենաք, որոնք կօգնեն նոր ընկերներ ձեռք բերել: Օրվա վերջում լավ նորություն կլսեք, որն օրվա դրական եզրափակումը կդառնա:
Ցուլ: Այսօր լսեք ձեր ներքին ձայնը, միայն այն կարող է հուշել, թե ինչ է պետք անել: Օրվա ընթացքում բավականին տարօրինակ ու վտանգավոր իրավիճակում կհայտնվեք, որից անվնաս դուրս գալու համար կամքի ուժ և հավասարակշռություն պետք կլինի:
Երկվորյակ: Այսօր հիանալի ինքնազգացողություն կունենաք, էներգիայով լի ու կենսուրախ կլինեք: Օրվա ընթացքում փոքրիկ վեճ կունենաք, սակայն այն չի կարողանա փոխել ձեր բարձր տրամադրությունը: Օրվա վերջում երեկույթի մասնակցելու հրավեր կստանաք:
Խեցգետին: Այսօր ձեր փորձառությունն անհրաժեշտ կլինի: Օրվա ընթացքում այնպիսի իրադարձության մեջ կհայտնվեք, որը կփոխի ձեր պատկերացումները: Հնարավոր է, որ իմաստուն մեկի խորհրդի կարիքն ունենաք: Այսօր միայնակ որոշումներ մի կայացրեք:
Առյուծ: Այսօր կկարողանաք վայելել ձեր աշխատանքի արդյունքները: Դա նշանակում է, որ այժմ մի փոքր հանգստանալու և լիցքաթափվելու ժամանակ կունենաք: Այլևս մի մտածեք այն ամենի մասին, ինչը տանջում է ձեզ, պարզապես վայելեք այս օրը:
Կույս: Այսօր ինչ-որ բան ձեր հանգիստ չի տա: Օրվա ընթացքում բավականին լարված կլինեք ու չեք կարողանա կենտրոնանալ ձեր աշխատանքի վրա: Փորձեք հանգստանալ ու անել այն, ինչ անհրաժեշտ է:
Կշեռք: Այսօր չեք կարողանա շատ աշխատել, այդ պատճառով էլ նախընտրելի է տանը մնալ: Ժամանակ անցկացրեք ընտանիքի անդամների ու ընկերների հետ և փորձեք լիցքաթափվել: Օրվա վերջում փոքրիկ անակնկալ է սպասվում:
Կարիճ: Այսօր միայն դրական երևույթների մասին մտածեք: Օրը բավականին ծանր կլինի, այդ պատճառով էլ ձեզ դրական երևույթներով շրջապատեք: Ժամանակ անցկացրեք այն մարդկանց հետ, որոնք իրոք դուր են գալիս ձեզ և բարձրացնում են ձեր տրամադրությունը:
Աղեղնավոր: Այսօր օրը սիրով լցված կլինի: Օրվա ընթացքում ձեր մարմնի ու հոգու միջև կատարյալ ներդաշնակություն կզգաք, ինչն էլ կօգնի ավելի ինքնավստահ զգալ: Օրվա վերջում կցանկանաք միայնակ մնալ, մտածեք ձեր հետագա ծրագրերի մասին:
Այծեղջյուր: Այսօր լավ օր է աշխատանքի ու կարիերայի մասին մտածելու համար: Հնարավոր է, որ պետք է հետաքրքրությունների նոր շրջանակ գտնեք, փորձեք նոր գիտելիքներ ստանալ ու նոր մարդկանց հետ շփվել: Այսօր բաց մի թողեք զարգանալու և նոր բացահայտումներ անելու հնարավորությունը:
Ջրհոս: Այսօր օրը նվիրեք ինքներդ ձեզ: Փորձեք մեդիտացիայով զբաղվել կամ անել այն, ինչ հանգստացնում է ձեզ: Հոգ տարեք ձեր մարմնի ու առողջության մասին, առողջ ապրելակերպ վարեք ու մարզվեք: Այսօր արեք այն ամենը, ինչ օգտակար կլինի ձեզ ու նոր ուժեր կհաղորդի:
Ձկներ։ Այսօր ձեզ էլ ավելի երիտասարդ և ուժեղ կզգաք: Օրվա ընթացքում բավականին գրավիչ տեսք կունենաք և կկարողանաք գրավել հակառակ սերի ներկայացուցիչների ուշադրությունը: Փորձեք ավելի ազատ ու անկաշկանդ լինել: Երեկոյան հետաքրքիր հանդիպում կունենաք: