Ընտրեք թռչունը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, և նոր փաստեր իմացեք ձեր բնավորության մասին
ՖՈՏՈMarketium.ru-ն գրում է, որ պարզ թեստերն օգնում են ավելին իմանալ ինքներս մեր մասին։ Ընտրեք լուսանկարում պատկերված թռչուններից մեկը և իմացեք, թե ինչ է վկայում ընտրությունը ձեր մասին։
1. Աղավնի։ Բարձր ինտելեկտ ունեն, բայց պասիվ են շփման մեջ։ Խաղաղասեր և բարի թռչուն է։
Դրական հատկություններ
• համբերատարություն
• առատաձեռնություն
• հուսալիություն
• ինտրավերտություն
• ռիսկից խուսափելու հակում
• ազնվություն
•թեթև բնավորություն
• բարեկրթություն։
Բացասական հատկություններ
• թուլամորթություն
• կանխատեսելիություն
• հեշտ հավատալու հակվածություն
• կախվածություն այլ մարդկանցից։
2. Բու։ Առանձնանում է բարձր ինտելեկտով, բայց քիչ է շփվում։ Հետևողական է։
Դրական հատկություններ
• ինտրավերտություն
• հանգստություն
• ուշադրություն
• լավ հիշողություն
• հաստատունություն
• վճռականություն
• զգուշավորություն
• ուշադրություն մանրուքների նկատմամբ
• հետաքրքրասիրություն։
Բացասական հատկություններ
• կասկածամտություն
• եսակենտրոնություն
• վրեժխնդրություն
• անհեռատեսություն։
3. Սիրամարգ։ Ինտելեկտուալ բարձր կարողություններ ունեն, շփվող են։
Դրական հատկություններ
• շատախոսություն
• բացություն
• էներգիա
• զգացմունքայնություն
• խարիզմ
• էնտուզիազմ
• նախաձեռնողականություն
• մրցունակություն։
Բացասական հատկություններ
• անուշադրություն
• չափազանց շատ զգացմունքայնություն
• եսակենտրոնություն
• վերահսկողության հակում
• գերակշռում
• իշխանասիրություն։
4. Արծիվ։ Առանձնանում են տրամաբանական մտածողությամբ, ինչը համադրվում է ակտիվ շփվելու կարողության հետ։ Համարձակ, վճռական թռչուն է։
Դրական հատկություններ
• խարիզմ
• ազնվություն
• նախաձեռնողականություն
• անկախություն
• ագրեսիվություն
• լավ մոտիվացիա
• անվախություն։
Բացասական հատկություններ
• շիտակություն
• ինքնասիրահարվածություն
• սեր վեճերի նկատմամբ
• անհամբերություն
• կամակորություն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը