Սուպերգավաթի հանդիպումը՝ «Երևան» տոնավաճառում
ՖՈՏՈՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը հսկայական հետաքրքրություն էր առաջացրել աշխարհի բոլոր անկյուններում: Հայաստանը բնականաբար ևս բացառություն չէր: Նախ՝ տեսնել նորանկախ հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ներկայացուցչին՝ Հենրիխ Մխիթարյանին՝ Եվրոպայի սուպերգավաթը ձեռքին:
Բացի դրանից երկու ակումբները Հայաստանում ունեն երկրպագուների բազմահազարանոց բանակ: Նրանց ներկայացուցիչների մի ստվար զանգվածը խաղի օրը հավաքվել էր «Երևան» տոնավաճառում՝ հանդիպման համատեղ դիտման: Այս մեգամասշտաբ իրադարձությունը կազմակերպել էին հենց «Երևան» տոնավաճառն ու VivaroBet-ը՝ VivaroNews-ի ու realmadrid.am կայքի օգնությամբ:
Ամբողջ խաղի ընթացքը երկրպագուները վայելում էին գարեջրի անվճար հյուրասիրություն, ինչպես նաև նրանք հնարավորություն էին ստացել դառնալ հանդիպման մասնակից երկու ակումբների անվանական մարզաշապիկների երջանիկ տիրակալներից մեկը: Շապիկները շահելու հնարավորությունները խիստ բազմազան էին:
Նկարներն կարող եք դիտել՝ այստեղ։