Կենդանակերպի ամենաանհավատարիմ նշանը
ՖՈՏՈCluber.com.ua կայքը ներկայացրել է կենդանակերպի ամենաանհավատարիմ նշանին։
1. Աղեղնավոր։ Գիտե՞ք՝ ինչու են Աղեղնավորները 5-6 կամ ավելի անգամ ամուսնանում։ Ոչ թե այն պատճառով, որ ամուսինները չեն կարողանում տանել Աղեղնավորների դավաճանությունը, այլ, քանի որ Աղեղնավորները ձանձրանում են նույն մարդուն դավաճանելուց։
2. Խոյ։ Խոյերին ոչ թե լավագույնն է հարկավոր, այլ իդեալ։ Խնդիրն այն է, որ իդեալին գտնելու և երկար ժամանակ ուսումնասիրելու դեպքում կարելի է բազմաթիվ թերություններ գտնել։ Ահա և վերջ։ Ամեն ինչ սկսվում է նորից։
3. Խեցգետին։ Կրկին անակնկալ։ Առաջատարների եռյակը բացում է ամաչկոտ, ռոմանտիկ, նուրբ Խեցգետինը, որ նույն ամաչկոտությամբ, ռոմանտիկությամբ պարբերաբար դավաճանում է։
4. Երկվորյակներ։ Երկվորյակները հավատարմությանը որևէ նշանակություն չեն տալիս, քանի որ նրանց կյանքի գլխավոր կանոնը հետևյալն է՝ գրողի ծոցը բոլոր կանոնները։ Տանել չեն կարողանում սահմանափակումներ, հատկապես անձնական կյանքում։ Ընդ որում, Երկվորյակները գրեթե երբեք մշտական սիրեկաններ չեն ունենում, քանի որ փոփոխականությունը Երկվորյակի երկրորդ անունն է։
5. Առյուծ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն դավաճանում, քանի դեռ նրանց ամեն ինչ գոհացնում է՝ քանի դեռ նրանց պաշտում են և գովում։ Խնդիրն այն է, որ հնարավոր չէ անընդհատ բարձրացնել գովասանքի մակարդակը, և վաղ թե ուշ Առյուծը կհանգի այն եզրակացության, որ մի քանի սիրելի ունենալն ավելի լավ է։
6. Ձկներ։ Ձկները դավաճանում են ամեն օր, բայց… սեփական սեքսուալ երևակայության մեջ։ Ինչ վԵրաբերում է ֆիզիկական դավաճանությանը, Ձկները դավաճանում են միայն մեծ սիրուց դրդված։ Իսկ թե քանի անգամ է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը սիրահարվում, որևէ մեկը չի կարող կանխատեսել։
7. Կույս։ Կույսերին այդ հորիզոնականում տեղավորելն ամենևին էլ պատահական չէ։ Կույսերի մի մասը դավաճանում է, մի մասը՝ ոչ։ Ըստ էության, դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ, նույնիսկ, եթե Կույսը 5 սեքսուալ զուգընկեր ունի, դրա մասին ոչ ոք չի իմանա, իսկ եթե աշխարհը շուռ գա, և այդ մասին իմանա, Կույսը կկարողանա գլուխ հանել։
8. Կշեռք։ Նրանք երբեք անսպասելի չեն դավաճանում։ Կշեռքը կարիք ունի ամեն ինչ մանրամասն կշռադատելու և որոշելու՝ արդյո՞ք դա ցանկանում է։ Քանի դեռ Կշեռքը մտածում է, գնացքն արդեն գնում է։
9. Ջրհոս։ Եթե որևէ բան չի գոհացնում Ջրհոսին, նա ամուսնալուծվում է, քանի որ անազնվորեն դավաճանելը նրա համար հակահիգիենիկ է։
10. Ցուլ։ Ցուլերի մոտ ամեն ինչ կայուն է և լավ, և նրանք մտածում են՝ այդ ամենը կորցնել միայն մի ինտրիգի պատճառո՞վ։ Դա Ցուլերի համար չէ։
11. Այծեղջյուր։ Աղծեղջյուրները չեն դավաճանում, քանի որ իմաստ չեն տեսնում սեռական հարաբերություն ստանալու համար ռիսկի ենթարկել այն ամենը, ինչին այդքան դժվարությամբ են հասել։ Այո, Այծեղջյուրն իսկապես մի նախադասության մեջ համադրում է «սեռական հարաբերություն» և «տրամաբանություն» բառերը։
12. Կարիճ։ Անսպասելի է, բայց գրավիչ ու խարիզմատիկ Կարիճը, ում պատրաստ են տրվել բոլորը, ամենահավատարիմն է կենդանակերպի նշանների շարքում։ Իհարկե, փաստ չէ, որ բոլորը պատրաստ են ընդունել այդ հավատարմությունը։ Կարիճը չի դավաճանում ոչ թե այն պատճառով, որ ազնիվ է, այլ՝ որովհետև նոր զոհ փնտրելու իմաստ չեն տեսնում, քանի դեռ հինը շարունակում է սպեկուլյացիայի ենթարկվել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը