Ինչպիսի տղամարդ է հարկավոր կենդանակերպի յուրաքանչյուր ներկայացուցչի
ՖՈՏՈՅուրաքանչյուր կին ձգտում է իդեալական տղամարդու գտնել։ Իհարկե, յուրաքանչյուրի իդեալը տարբերվում է մյուսից։ Կենդանակերպի նշանը որոշիչ նշանակություն է ունենում այն հարցում, թե ինչ նախընտրություններ ունի կինը։ Marketium.ru կայքը ներկայացրել է, թե ինչպիսի տղամարդիկ են հարկավոր կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին։
• Խոյ՝ ինտելեկտուալ։ Փնտրում են այնպիսի զուգընկերոջ, ում հետ կարող են խոսել ինտելեկտուալ թեմաների մասին։ Տղամարդկանց բնավորության մեջ փնտրում են նաև ազնվություն և վստահություն։
• Ցուլ՝ կամային տղամարդ։ Ցուլերը շատ նվիրված զուգընկերներ են։ Նրանց հարկավոր են այնպիսի տղամարդիկ, որոնք ամեն ինչ գիտեն ռոմանտիկայի և կրքի մասին, ովքեր ուժեղ կամք ունեն։
• Երկվորյակներ՝ ազնիվ տղամարդ։ Փնտրում են այնպիսի տղամարդկանց, ովքեր բնավորությամբ նման կլինեն իրենց։ Նրանք պետք է ազնիվ, անկեղծ և ինքնաբավ լինեն։
• Խեցգետին՝ բարեսիրտ տղամարդ։ Փնտրում են այնպիսի տղամարդկանց, ովքեր նման են իրենց բնավորությամբ։ Նա պետք է ազնիվ, անկեղծ և ինքնաբավ լինի։
• Առյուծ՝ կոկետ տղամարդ։ Քանի որ այս նշանի ներկայացուցիչներին դուր է գալիս հեշտությունն ու կոկետությունը, նրանք նույնպիսի տղամարդ են փնտրում։
• Կույս՝ համբերատար տղամարդ։ Նրանց հարկավոր է այնպիսի տղամարդ, ով կարող է հուսալի լինել և կաջակցի անհրաժեշտ պահին։
• Կշեռք՝ հավատարիմ տղամարդ։ Այս կանանց հարկավոր է այնպիսի տղամարդ, ով կհարմարվի իրենց տրամադրությանը, սակայն կկարողանա պաշտպանել իր կարծիքը։
• Կարիճ՝ կրքոտ տղամարդ։ Այս կանայք լի են սեքսուալ էներգիայով, այդ պատճառով էլ նրանց հարկավոր է տղամարդ, ով համապատասխանում է իրենց։
• Աղեղնավոր՝ զգացմունքային տղամարդ։ Աղեղնավորներին հարկավոր է այնպիսի տղամարդ, ով հումորի զգացման միջոցով կկարողանա թուլացնել լարվածությունը, ով կզգա՝ երբ և ինչ է հարկավոր անել՝ զուգընկերուհու տրամադրությունը բարձրացնելու համար։
• Այծեղջյուր՝ աշխատասեր տղամարդ։ Այծեղջյուրները փնտրում են այնպիսի տղամարդկանց, որոնք աշխատասեր են, հնարամիտ և սուր միտք ունեն։
• Ջրհոս՝ շփվող տղամարդ։ Այս նշանի ներկայացուցիչները ձգտում են շփվող, կրքոտ զուգընկեր ունենալ։ Նրանց կողքին կարող են թուլանալ և վստահ զգալ իրենց։
• Ձկներ՝ ռոմանտիկ տղամարդ։ Նրանց հարկավոր է կենտրոնացած և մտածող զուգընկեր, ով լավ երևակայություն ունի։ Նա պետք է կարողանա արտահայտել իր զգացմունքները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը