Ինձ համար առաջնայինն ընտանիքիս ընդլայնումն է. Քիմ Քարդաշյանը խոսել է 3-րդ երեխան ունենալու մասին (լուսանկարներ)
ՖՈՏՈԱմերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հարցազրույց է տվել The Hollywood Reporter ամսագրին՝ պատմելով, որ ինքն ու ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ջանք չեն խնայում 3-րդ երեխան ունենալու համար: Երեսունվեցամյա գեղեցկուհու խոսքով՝ իրենք լիահույս են, որ Նորթից ու Սենթից բացի ևս մի երեխա կունենան:
Միևնույն ժամանակ, աստղը չի մեկնաբանել լրատվամիջոցների տարածած տեղեկությունն առ այն, որ 3-րդ երեխային ունենալու համար զույգը փոխնակ մայր է վարձել: Հուլիսին նույնիսկ խոսվում էր, որ փոխնակ մայրն արդեն 3 ամսական հղի է:
Հայտնի է, որ Քարդաշյանն իր նախորդ 2 հղիությունների ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել, ինչն այժմ լուրջ խոչընդոտ է 3-րդ հղիության համար:
«Ինձ համար առաջնայինն ընտանիքիս ընդլայնումն է և այն գիտակցումը, որ այս մեծ աշխարհում ունեմ ապահով ընտանիք: Եվ եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով վաղաժամ լքեմ այս աշխարհը, կիմանամ, որ երեխաներս իրար նեցուկ են: Ես հանգիստ կլինեմ՝ իմանալով, որ նույնիսկ իմ բացակայության դեպքում երեխաներս միայնակ չեն, նրանց մոտ ամեն ինչ կարգին է»,-իր մտքերով կիսվել է Քարդաշյանը:
Հավելենք, որ The Hollywood Reporter ամսագրի թարմ շապիկին հայտնվել են Քարդաշյան-Ջեներ ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչները՝ Քրիս, Քենդալ, Քայլի Ջեներները, Քորթնի, Քիմ և Քլոե Քարդաշյանները:
Ամսագիրն աստղային քույրերի և նրանց մոր մասնակցությամբ գեղեցիկ ֆոտոշարք է արել ու լուսանկարները հրապարակել ամսագրի էջերին: