«Հրապարակ». «Խոսրովի անտառում» մարդու միջամտությունն արգելվում է, հրդեհված տարածքները պետք է վերականգնվեն բնական ճանապարհով
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Խոսրովի անտառ» արգելոցի և Արտավանի այրված անտառների վերականգնումը երկար ժամանակ և խոշոր ռեսուրսներ կպահանջի: Սա բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի կանխատեսումն է:
«Հրապարակի» հետ զրույցում նա, մասնավորապես, ասել է. «Եթե դա լիներ լայնատերև անտառ, ապա դա մոտ 20-30 տարում հնարավոր է վերականգնել՝ մարդու միջոցով անտառատնկման եղանակով, կամ բնական ճանապարհով: Ինչ վերաբերում է Խոսրովի արգելոցին, որտեղ մարդու միջամտությունն արգելվում է, ապա այնտեղ հրդեհված տարածքները պետք է բնական ճանապարհով վերականգնվեն:
Հրդեհված լայնատերև անտառում, որը մոտ 900 հեկտար է կազմում, վերականգնվելու առումով շատ քիչ բան կա, քանի որ ծառերը գրեթե չեն վնասվել, թեև հրդեհն անցել է դրանց միջով: Դրանց մեծ մասը կվերականգնվի, գուցե մի մասն այդպես էլ չվերականգնվի, սակայն դա չնչին տոկոս կկազմի»: