Եղունգների 6 ձև, որ շատ բան են ասում մարդու անհատականության մասին
ՖՈՏՈBlogNews.am/Չնայած բոլորը գիտեն, որ եղունգները խնամելը, դրանց որոշակի ձև տալը մեզ ավելի գրավիչ է դարձնում, շատ քչերն են տեղյակ, որ եղունգի ձևը կարող է հսկայական ազդեցություն ունենալ մեր անհատականության վրա։ Տեսնենք, թե այս 6 տարբեր ձևերն ինչ են ասում մեր մասին։
Երկար ու նեղ
Մարդիկ, ովքեր ունեն եղունգների այս ձևը գիտեն՝ ինչ են ուզում, ու ամեն բան անում են՝ դրան հասնելու համար։ Նրանք հաճույք են ստանում կյանքի ամենագեղեցիկ բաներից։ Մյուս կողմից՝ նրանց հեշտ է նեղացնել։
Լայն, երկար, ուղղանկյուն
Այս մարդիկ զգայուն են, հավասարակշռված ու ազատ ոգով։ Նրանք կարողանում են իրերին նայել այլ մարդկանց տեսանկյունից։ Նրանք ուշադիր են ընտրում իրենց բառերը ու զգուշավոր են արարքներում։ Նրանք ունեն լիդերի հիանալի որակներ։
Փոքր ու քառակուսի
Հումորի սուր զգացում, կազմակերպվածություն ու կաղապարներից դուրս մտածելու ունակություն։ Նրանք բռնկուն են, բայց չեն կարողանում երկար ժամանակ բարկացած մնալ։ Նրանց գլխավոր թերություններից են նախանձը, ժլատությունն ու ագրեսիան։
Եռանկյունի
Չափազանց արտիստիկ են, սակայն հաճախ իրենք իրենց հետ դժվարություններ են ունենում։ Նրանք փնտրում են փառք ու շքեղություն։ Նրանք սպասում են հաջողության, ու երբ չեն հասնում դրան, վշտանում են։ Նրանք շատ դյուրագրգիռ են ու երբեմն հոգեպես անկայուն։
Կարճ
Այս մարդիկ անհամբեր են, սակայն ճարպիկ։ Նրանք չափազանց համառ են ու փնտրում են կատարելություն։ Որքան կարճ են եղունգները, այնքան շատ բան է տվյալ մարդը սպասում ինքն իրենից ու շրջապատից։
Նշաձև
Քաղցրիկ, գրավիչ մարդիկ են, ովքեր դրական են ընկալում աշխարհը։ Նրանք բարեսիրտ են, մտածում են ուրիշների մասին ու չափազանց սենտիմենտալ են։ Նրանք կարող են մի փոքր միամիտ լինել, իսկ նրանց զգացմունքները հեշտ է վիրավորել։