Խառնեք այս 3 բաղադրիչները՝ ամենակարճ ժամկետում խիտ և փարթամ մազերը վերականգնելու համար
ՖՈՏՈՄազաթափության պատճառ կարող են լինել գենետիկան, տարբեր հիվանդությունները, հղիությունը, դեղերի օգտագործումը կամ դիետան:
Ներկայացնում ենք մազաթափության առավել տարածված պատճառները՝
- Ծանր վարակներ
- Ժառանգական ճաղատացում
- Սննդի խանգարում
- Աուոտոիմունային հիվանդություն
- Վիրաբուժական մեծ միջամտություն
- Քաշի կորուստ
- Սթրես
- Քաղցկեղի բուժում
- Ծննդաբերություն
- Երկաթի պակաս
- Դեղորայքով բուժում
- Մազերի համար միջոցներ
- Դաշտանադադար
Ներկայացնում ենք բնական տոնիկ մազերի համար, որը զարմանալի արդյունք է ապահովում, քանի որ օգնում է ամրացնել և խտացնել մազերը:
Միջոցը թանկարժեք չէ, հեշտ է պատրաստվում, պարունակում է ընդամենը 3 բաղադրիչ:
Գերչակի յուղ
- Կարգավորում է pH-ի մակարդակը՝ կանխելով մազաթափությունն ու թեփը:
Ձվի դեղնուց
- Հարուստ է վիտամիններով, սպիտակուցներով և ճարպային թթուներով, որոնք ամրացնում են մազերը, նաև վիտամին Е-ով, որը նպաստում է մազերի աճին և խոնավեցնում է դրանք, կանխում է մազերի փխրունությունը:
Մեղր
- Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք փափկեցնում են մազերը, ամրացնում են մազերի ֆոլիկուլները, գլխամաշկը: Նաև նպաստում են մազերի աճին, պաշտպանում թափվելուց և խոնավեցնում են մազերը:
Մազերի տոնիկի պատրաստումը
Բաղադրիչները՝
- 2 ճ/գ գերչակի յուղ
- 1 ձվի դեղնուց
- 1 ճ/գ մեղր
Պատրաստումը՝
Լավ խառնեք բոլոր բաղադրիչները: Տոնիկը քսեք գլխամաշկին և մազերին:
Մազերը ծածկեք լոգանքի գլխարկով և թողեք 2-4 ժամ: Հետո պարզապես լվացեք:
Պրոցեդուրան կրկնեք շաբաթական երկու անգամ, և մի քանի ամիս անց արդյունքը կզարմացնի: