Դերասանուհի Հասմիկ Վերդյանը նորություն ունի
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Դերասանուհի Հասմիկ Վերդյանն այս օրերին զբաղված է նոր ներկայացման աշխատանքներով, որը հանդիսատեսին կներկայացնեն սեպտեմբերի 4–ին։ Նեդա Նեժդանայի «Միայնության ինքնասպանություն» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը խաղալու են բարձրահարկ շենքի տանիքում։ Tert.am Life–ի հետ զրույցում Հասմիկը նշեց, որ Հայաստանում առաջին անգամ են տարիքում ներկայացում անում։
«Ներկայացումն է թույլ տալիս, որ դուրս գանք թատրոնի բեմից։ Շատ հետաքրքիր զարգացումներ ունի։ Տանիքում շատ ավելի սուր ես զգում էքստրիմը, օրինակ, երբ հերոսուհին ուզում է ցած նետվել և ինքնասպան լինել։ Կարծում եմ` թատրոնի բեմում այդքան հետաքրքիր չէր լինի, որքան այս տարբերակով»,– ասաց դերասանուհին։
Ներկայացման ռեժիսորը Մխիթար Դանիելյանն է, գեղարվեստական ղեկավարը` Սաթենիկ Մաթևոսյանը։ Գլխավոր հերոսներին մարմնավորում են Շողեր Մաթևոսյանն ու Վիլեն Սարգսյանը։ Ներկայացումն առաջին անգամ ցուցադրվել է մայիսին` որպես դիպլոմային աշխատանք։ Այժմ ստեղծագործական թիմը շարունակում է խաղալ այն` դերասանական կազմում որոշ փոփոխություններից հետո։ Հասմիկը նոր է միացել թիմին, մարմնավորում է կատվի։
Շարունակությունն՝ այստեղ.