Չափաբաժինները՝ 4-6: 1-ին փուլ. Վերցնում ենք խտացրած կաթը, յոգուրտը, թթվասերը և վանիլինը: Կարող ենք դիետիկ խտացրած կաթ վերցնել, քանի որ դրա մեջ շաքարավազի փոխարեն, գլյուկոզա է: Հաշվի առնելով այն, որ պաղպաղակի հիմնական մասը բալիկներին է բաժին ընկնում, ուրեմն յոգուրտն էլ լավ կլինի մանկական վերցնել: Ցանկացած յուղայնության թթվասեր հարմար է: 2-րդ փուլ. Բոլոր բաղադրիչները հերթականությամբ լցնում ենք հարիչի բաժակի մեջ և թեթևակի հարում ենք մինչև բոլոր բաղադրիչները խառնվեն իրար:
3-րդ փուլ. Խառնուրդը զգուշորեն ձևամաների մեջ ենք լցնում, այնուհետև փայտիկները մտցնում ենք պաղպաղակի մեջ: Եթե ձևաման չկա, ապա պաղպաղակը կարող ենք լցնել պլաստիկե տարայի մեջ: Ձևամանը կամ տարան դնում ենք սառցարանը և սառեցնում ենք:
4-րդ փուլ. Մի քանի ժամ հետո պաղպաղակը սառցարանից հանում ենք: Պաղպաղակը, ձևամանից հեշտ հանելու համար, կարող ենք մի քանի վայրկյան ձևամանը հոսող տաք ջրի տակ պահել: