Շոկոլադե լազանյա. իդեալական դեսերտ նրանց համար, ովքեր թխել չեն սիրում
ՖՈՏՈBlogNews.am/Սա իդեալական դեսերտ է նրանց համար, ովքեր թխել չեն սիրում:
Բաղադրիչները՝
- Շոկոլադե թխվածք
- 500 մլ յուղոտ սերուցք
- 150 գ. շաքարավազ
- 450 գ. կաթնաշոռով պանիր
- ½ թ. գ. աղ
- 810 մլ կաթ
- 170 գ. պուդինգի փոշի (շոկոլադ)
- 2½ ճ. գ. կակաո
Պատրաստումը՝
- Սերուցքը հարում ենք, ավելացնում 2 ճ. գ. շաքարավազ:
- Խառնում ենք կաթնաշոռով պանիրը, աղը, 60 մլ կաթը, մնացած շաքարավազը: Ավելացնում ենք սերուցքը:
- Մնացած կաթը խառնում ենք պուդինգի փոշուն:
- Վերցնում ենք թխելու ուղղանկյուն ձևաման և հատակին դնում թխվածքը, վրան՝ սերուցքային կրեմի մեկ երրորդը և շոկոլադե պուդինգի կեսը: Հետո նորից կրեմ ենք քսում, վրան՝ պուդինգ: Վերևի շերտը պետք է սպիտակ լինի:
- Դեսերտի վրա կակաոյի փոշի ենք ցանում, որոշ ժամանակով սառնարան ենք դնում: