7 փորձված վարժություն հետույքի ցելյուլիտից ազատվելու համար
ՖՈՏՈՆերկայացնում ենք 7 վարժություն հետույքի ցելյուլիտից ազատվելու համար:
1. Իջվածքներ
- Ուղիղ կանգնեք, ձեռքերը՝ ազդրերին, ոտքերը՝ մի քիչ կողքեր:
- Աջ ոտքն առաջ ձգեք, ամբողջ քաշով իջեք ոտնաթաթի վրա:
- Ծալեք ձախ ոտքը՝ հատակին հպվելու համար, վերադարձեք ելման դիրք:
- Կրկնեք 3 անգամ 15 մոտեցումով, հետո՝ մյուս ոտքով:
2. Կիսանստած ցատկեր
- Մեջքն ուղիղ պահած, ձեռքերը՝ ծոծրակին, կիսանստեք: Ոտքերն անջատեք:
- Ցատկով վերադարձեք ելման դիրք:
- Կատարեք առնվազն 3 անգամ 15 մոտեցմամբ:
Վարժության ընթացքում լարեք որովայնի մկանները՝ ցատկի ժամանակ հավասարակշռությունը պահելու և ոտնաթաթերի վրա իջնելու համար:
3. Կքանստում կողք թափահարելով
- Ուղիղ կանգնեք, ոտքերը՝ քիչ ավելի լայն, քան ուսերի լայնությունն է, ոտնաթաթերը՝ դեպի դուրս:
- Կքանստեք՝ ձեռքերն ազդրերին դնելով:
- Կանգնեք՝ մարմնի զանգվածը ձախ ոտքին տեղափոխելով, աջ ոտքը կտրեք հատակից: Աջ ոտքը դեպի կողք թափահարեք, ոտքը պետք է հատակին զուգահեռ լինի:
- Ոտքը հետ դրեք, վերադարձեք ելման դիրք: Դա մեկ մոտեցում է: 30 վայրկյանում հնարավորնս շատ մոտեցումներ արեք, հետո ևս 30 վայրկյան նույնն արեք ձախ ոտքով:
4. Քաշի բարձրացում
Ծանրաձող օգտագործեք, որը կկարողանաք 10 անգամ բարձրացնել:
5. Լեռնագնաց
- Կագնեք և առաջ ձգվեք:
- Ծնկներով հատակին հենվեք, ոտքերը հետ ձգեք:
- Արագ ծալեք ձախ ոտքի ծունկը՝ աշխատելով հպվել կրծքին, նորից ուղղեք:
- Նույնը կրկնեք աջ կողմով: Ձախ ծունկը հասցրեք ձախ թևատակին: Վերադարձեք սկզբնական դիրք, շարժումն աջ կողմից կրկնեք:
- 4 շարժումներն անելուց հետո կանգնեք: Կրկնեք հնարավորինս արագ:
6. Հետույքի մշակում է սպանդերով
- Ծնկի եկեք և էսպանդերը փաթաթեք աջ ոտնաթաթի շուրջը: Ձեռքերը պետք է ուսերի լայնությամբ լինեն՝ սեղմելով էսպանդերի բռնակները:
- Աջ ծունկը մի քիչ բարձրացրեք, աջ ոտքը հետ հրեք՝ ոտքը ձգելով էսպանդերի երկայնքով և սեղմելով հետույքի մկանները:
- Ծունկը դանդաղ նորից ծալեք:
- Արեք որքան պետք է, հետո մյուս ոտքով:
7. Ձգում քաշով մեկ ոտքով
- Ոտքերը դրեք ուսերի երկայնքով՝ քաշը ձախ ձեռքով բռնելով, ափերը դեպի մարմինն ուղղեք, հենվեք ազդրերի վրա:
- Ձախ ոտքը 5 սմ բարձրացրեք: Աջ ոտքը հետ ձգեք՝ առանց ծալելու
- Դանդաղ վերադարձեք ելման դիրք: 15 մոտեցում արեք: