Օրվա բաղադրատոմս. Պանրով գնդիկներ
ՖՈՏՈԲաղադրիչներ
- պանիր հոլանդական - 180 գր
- կրեկեր - 70 գր (սոխի համով)
- ձու - 2 հատ
- թթվասեր - 3 ճ/գդ
- սունկ շամպինիոն պահածոյացված - 11 հատ
Պատրաստման եղանակ
- Չափաբաժինները` 4: Կրեկերները լցնում ենք բլենդերի մեջ։
- Փշրանքի ենք վերածում։
- Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով, ավելացնում ենք 50 գր կրեկերային փշրանքը և խառնում ենք։
- Եփած ձվերն անցկացնում ենք մանր քերիչով և խառնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք թթվասերը և պանրային զանգվածը լավ հարում։ Այս ամենից հետո ստացված զանգվածից լոշիկներ ենք ձևավորում և յուրաքանչյուրի կենտրոնում 1-ական սունկ դնում։
- Գնդեր ենք ձևավորում (11 հատ) և թաթախում կրեկերային փշրանքի մեջ։
- Պատրաստի գնդիկները դնում ենք մատուցարանի մեջ։ Բարի ախորժակ։