Քնած ժամանակ նիհարելու հիանալի միջոց
ՖՈՏՈԱվելորդ քաշից կարճ ժամանակահատվածում ձերբազատվելու խնդիրն անհանգստացնում է մեծ թվով մարդկանց:
Սակայն գաղտնիք չէ, որ նրանց մեծ մասը ցանկանում է սպասված արդյունքի հասնել առանց հոգնեցուցիչ վարժությունների ու հյուծիչ դիետաների:
Հատուկ նրանց համար ներկայացնում ենք արդյունավետ բաղադրատոմս, որի օգտագործման դեպքում հնարավոր է նիհարել գիշերը` քնած ժամանակ:
Ստորև ներկայացված բաղադրատոմսն այրում է ավելորդ ճարպերն ու կարգավորում օրգանիզմի նյութափոխանակությունը:
«Հրաշագործ» ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները`
- Կես լայմ կամ կիտրոն,
- 2 ճաշի գդալ տնական մեղր,
- 1 թեյի գդալ դարչին, 250 մլ ջուր:
Պատրաստման եղանակը՝
Հարկավոր է ջուրը եռացնել ու դրան ավելացնել դարչինը, այնուհետև թողնել, որ ջուրը հովանա և ավելացնել մեղրն ու կիտրոնի քամած հյութը:
Ստացված ըմպելիքը դնել սառնարանը, հետո հանել ու խմել կեսը` քնելուց առաջ, իսկ մնացած մասը` առավոտյան: