Նոր դիետան թույլ է տալիս ուտել ամեն ինչ և նիհարել 4 շաբաթում 10 կիլոգրամ
ՖՈՏՈՍննդակարգի մասնագետ Հելի Պոմրոյը մի դիետա է մշակել, համաձայն որի՝ առանց որևէ բանից զրկվելու հնարավոր է նիհարել:
Նիհարելու այս միջոցի հիմնական գաղափարը արագ նյութափոխանակությունն է:
Նոր դիետայի օգնությամբ 4 շաբաթում հնարավոր է 10 կիլոգրամ նիհարել:
Դիետային հետևելիս խորհուրդ է տրվում օրական 3 անգամ սնվել և 2 անգամ նախաճաշել:
Երկուշաբթի և երեքշաբթի նախապատվությունն ածխաջրերին և մրգերին է տրվում:
Չորեքշաբթին և հինգշաբթին սպիտակուցների և բանջարեղենի օրերն են:
Ուրբաթ, շաբաթ, կիրակի վերը նշվածներին ավելացվում են առողջ ճարպերը:
Միաժամանակ այս դիետայի հակառակորդներն այն ոչ արդյունավետ են համարում՝ բացատրելով, որ սրան հետևելիս սննդակարգից կբացառվեն կոֆեինը, ալկոհոլը, կաթնամթերքը, սոյան, ցորենը, եգիպտացորենը և ռաֆինացված շաքարը, ինչը բարդացնում է դիետան, իսկ սնվելը թանկարժեք է դարձնում: