Այսօր վերջին անգամ կհնչեն «Բիգ Բեն»-ի զանգերը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր՝ օգոստոսի 21-ին, Լոնդոնի հանրահայտ «Բիգ Բեն» աշտարակի զանգերը վերջին անգամ կղողանջեն 4-ամյա վերականգման աշխատանքներից առաջ, հաղորդում է BBC-ն։
Ժամացույցները ապամոնտաժվելու են և մանրակրկիտ կերպով մաքրվեն։
Խորհրդարանում նշել են, որ ժամացույցները կանգնեցվելու են աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վերականգնման աշխատանքների վրա ծախսվելու է 29 մլն եվրո։
Ժամացույցների անվտանգության ծառայության պետ Սթիվ Ջեգգսի խոսքով՝ ժամացույցների մաքրումը կապահովի նրա երկարաժամկետ աշխատանքը, ինչպես նաև աշտարակի անվտանգությունը։
Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել իշխանություններին վերանայել որոշումը և կրճատել վերականգման աշխատանքների ժամկետը։