«Խելագարվում եմ Տապասիայի համար». Վարդան Սարգսյանի տեսահոլովակի հերոսուհին Ռաշամի Դեսայն է
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Մոտ 10 տարվա դադարից հետո Վարդան Սարգսյանը կրկին իր լսարանին կներկայանա որպես երգիչ։ Նրա նոր` «Աղջիկները շատ տարբեր են» երգի երաժշտության հեղինակն Էդգար Ալեքսանյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը։ Տեսահոլովակը նկարահանվել է Հնդկաստանում, իսկ հերոսուհուն մարմնավորել է «Մերժվածը» հեռուստասերիալում Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսային։
«Շատ լավ, հիթային երգ է։ Հաշվի առնելով հնդկական մոտիվների հանդեպ սերը մեր երկրում` հուսով եմ` նաև ճանաչում կունենա։ Երաժշտությունը հնդկական է, ուստի` տեսահոլովակը պետք է նկարահանվեր Հնդկաստանում, հերոսուհին էլ լիներ դերասանուհիներից որևէ մեկը։ Շատ մեծ ջանքերից հետո նկարահանվեց Ռաշամին»,– Tert.am Life–ին ասաց նա։
Վարդանը երբեք չի թաքցրել, որ շատ է սիրում Ռաշամիին և զարմանալի չէ, որ հենց նա է դարձել երգչի տեսահոլովակի հերոսուհին։ «Ես իր համար խելագարվում եմ։ Երբ առաջին անգամ հանդիպեցինք, ինձ մոտ տպավորություն էր, որ կարող է սիրահարվեմ։ Հրաշք անձնավորություն է»,– ասաց երգիչն ու հավելեց, որ դերասանուհին համաձայնել է անվճար նկարահանվել իր տեսահոլովակում։
Ըստ սյուժեի` Վարդանը գնում է Հնդկաստան` իր երկրորդ կեսին գտնելու և մի շարք արկածների մեջ է ընկնում։ Տեսահոլովակի նկարահանումների առաջին մասը եղել է մոտ մեկուկես ամիս առաջ, երկրորդ մասը` օրեր առաջ, երբ Վարդանը կրկին մեկնել էր Հնդկաստան։
Նկարահանումները կայացել են Մումբայում, Դելիում, Ագրայում և Ջայպուրում։ «Հնդկաստանում նկարահանումներ կատարելը շատ բարդ է. քանի որ նման վայրերը, հիմնականում, պետական են, պետք է ունենալ թույլտվություն, որը մենք չունեինք։ Մի փոքր դժվար էր, բայց կարողացանք հաջողությամբ անել ամեն ինչ։ Արդյունքում ստացվեց հումորային տեսահոլովակ»,– ասաց նա ու հավելեց, որ դժվարությունների առաջ կանգ չեն առել, օրինակ, փիղ նկարահանելու համար 300 կմ են անցել, բայց հասել են իրենց նպատակին։
Տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի սկզբին:
Շարունակությունն՝ այստեղ.