7 ակնհայտ նշան, որ ձեզ աչքով են տվել. ինչպես կարելի է ազատվել դրանից
ՖՈՏՈՆերկայացնում ենք 7 նշան, որոնցով կարելի է հասկանալ, որ ձեզ աչքով էին տվել:
1. Ձեր մտերիմների հիվանդություններ
Եթե ձեր հարազատը հանկարծ հիվանդացավ, թեև մինչ այդ հիվանդության ոչ մի նշան չուներ, մտածեք՝ արդյոք որևէ մեկը ձեզ աչքով չէր տվել: Սա նշան է, որ պետք է վերանայել ձեր տանը լինող կամ ձեզ հանդիպող մարդկանց շրջանակը:
2. Ընտանի կենդանիների հիվանդություն
Եթե ձեր կատուն, շունը, ձկները կամ թութակը հիվանդացան, հնարավոր է՝ չար աչքի պատճառով է: Նույնը վերաբերում է նաև դեպքին, երբ կենդանին քիչ է ուտում կամ ընդհանրապես չի ուտում:
Չար աչքը մաքրելու համար ջրում քրքումի փոշի բացեք: Ստացված լուծույթի մեջ լողացրեք կենդանուն:
3. Խնդիրներ բիզնեսում
Եթե ձեր հաջող բիզնեսը հանկարծ սկսեց խնդիրներ պատճառել, գործերը վատացան, գուցե դա ինչ-որ մեկի չար աչքի պատճառով է: Չար աչքից ազատվելու համար մեկ ամբողջական կիտրոն դրեք մաքուր ջրով բաժակի մեջ և այն դրեք աշխատասենյակում տեսանելի տեղում: Ջուրն ամեն օր փոխեք, կիտրոնը՝ շաբաթական մեկ անգամ շաբաթ օրերին: Պրոցեդուրան կրկնեք, մինչև գործերը լավանան:
4. Իրերի ջարդվել
Նախանձ աչքը կարող է այնպես անել, որ ձեր տանը սկսեն թանկարժեք իրեր կոտրվել կամ կորել: Դա կանխելու համար լայն ապակե ծաղկամանի մեջ գունավոր քարեր լցրեք:
5. Հղի կնոջը աչքով տալ
Հղիները շատ խոցելի են: Նրանց աչքով տալն ամենահեշտն է: Դա կանխելու համար աշխատեք ավելի քիչ երևալ մարդանց կուտակման վայրերում: Եթե դա անխուսափելի է, այնտեղ մենակ մի գնացեք: Հագուստի վա աչքուլունք կրեք:
6. Կոկորդի խնդիր
Եթե ձեր գործունեությունը կապված է հանրության առաջ ելույթների հետ և դուք հանկարծ կոկորդի ցավ եք զգում, որը խանգարում է խոսել, հնարավոր է՝ դա չար աչք է: Հատկապես եթե ոչ մի տեղ չեք մրսել և ձեզ ընդհանուր առմամբ լավ եք զգում: Չար աչքից ազտավելու և հետագայում այն կանխելու համար գրպանում թզենու տերև պահեք:
7. Խնդիրներ հարաբերերություններում, երեխաների դեպքում՝ ուսման մեջ
Չար աչքը վերացնելու համար խոշոր ծովային խեցի ձեռք բերեք և երևացող տեղում դրեք: Նաև շատ հարմար է կիտրոնով, ջրով բաժակը: