Մերի Մակարյանը՝ իր հղիության լուրերի մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը, որը նշանադրությունից հետո սիրելիի՝ Վարդանի հետ մեկնեց ԱՄՆ, շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում, թեև առայժմ դադարեցրել է գործունեությունը։
Էլեկտրոնային մամուլում լուրեր են շրջանառվում, որ Մերին բալիկի է սպասում։ Խոսակցությունների իսկությունը պարզելու համար Tert.am Life-ը կապ հաստատեց երգչուհու հետ։
Մերին շրջանառվող լուրերին կարճ պատասխանեց. «Նման բան չկա, քանի որ ես ամուսնացած չեմ»։ Ի դեպ, դերասանուհու և Վարդանի հարսանիքը կկայանա ԱՄՆ–ում։ Հաղորդավարուհին այժմ զբաղվում է նախապատրաստական աշխատանքներով։