«Ես երջանիկ եմ, որ ունեմ քեզ». Մադոննան ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Սոս Ջանիբեկյանի հետ
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
«Արմնյուզ» հեռուստաընկերության առավոտյան ծրագրի հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը լուսանկար է հրապարակել սիրելիի` դերասան Սոս Ջանիբեկյանի հետ և մակագրել.
«Ես երջանիկ եմ, որ ունեմ քեզ իմ կյանքում»։
Նշենք, որ զույգը մոտ մեկ տարի է, ինչ միասին է։ Tert.am Life–ին տված հարցազրույցում Սոսը նշել է, որ իր և Մադոննայի հարաբերությունները շատ լուրջ են։
Վերջերս զույգը միասին հանգստացել է Մոնակոյում։