Կաթնային մեղրամոմ. հիմա սա իմ սիրելի մեթոդն է, մաշկս սպիտակափայլ է, հարթ-հարթ…
ՖՈՏՈՆերկայացնում ենք տնային պայմաններում անցանկալի մազերը հեշտությամբ և անցավ վերացնելու, մաշկի գույնը բացելու պարզ միջոցներ:
Կաթնային մեղրամոմ
Բաղադրիչները՝
- 2 ճ/գ դոնդողի փոշի
- 2 ճ/գ կաթ
- 1 ճ/գ վարունգի հյութ
- 1/2 թ/գ կերակրի սոդա
Պատրաստումը՝
1. Հարմար ամանի մեջ լավ խառնիր բոլոր բաղադրիչները: Խառնուրդը 10 վայրկյանով միկրոալիքային վառարան դիր:
2. Վրձնով քսիր մաշկի անհրաժեշտ մասերին և թող չորանա:
3. Երբ չորանա, զգուշությամբ հեռացրու:
4. Պրոցեդուրան կրկնիր ամիսը 3 անգամ՝ մազերի աճը նվազենելու և մաշկի գույնը բացելու համար:
Ահա ևս մեկ բաղադրատոմս, որն ազդում է որպես բնական սպիտակեցուցիչ, օգնում է հեշտությամբ ազատվել մարմնի անցանկալի մազերից: Այն շատ լավ մաքրում է մաշկը և այն դարձնում է հարթ և առողջ:
Կիտրոնով-շաքարավազով մեղրամոմ
Բաղադրիչները՝
- 2 թ/գ կիտրոնի հյութ
- 2 ճ/գ շաքարավազ
- 4 ճ/գ ջուր
Պատրաստումը՝
1. Ոչ մեծ տարայի մեջ լցրու ջուրը և ավելացրու շաքարավազը: Երբ շաքարավազն ամբողջովին հալվի, ավելացրու կիտրոնի հյութը: Լավ խառնիր:
2. Միջոցը քսիր մազերի աճի ուղղությամբ, թող 15 րոպե չորանա, հետո լվա տաք ջրով:
3. Պրոցեդուրան կրկնիր շաբաթական 3 անգամ: