6 հագուստ, որ պետք է լինի ցանկացած կարճահասակ աղջկա զգեստապահարանում
ՖՈՏՈԿարճահասակ աղջիկները հաճախ բարդույթավորվում են իրենց հասակի պատճառով և փորձում ավելի բարձրահասակ երևալ:
Հավանաբար դուք արդեն ունեք բարձրակրունկների մի բազմություն, սակայն ավելի բարձրահասակ երևալու համար հագուստը նույնպես շատ կարևոր է:
Ձեզ ենք ներկայացնում 6 հագուստ, որ պետք է լինի ցանկացած կարճահասակ աղջկա զգեստապահարանում:
1. Բարձրակրունկներ, որոնց վրա դուք իսկապես կարողանում եք քայլել
Այո՛, ավելի բարձրահասակ երևալու հարցում բարձրակրունկներն անփոխարինելի են: Սակայն հարկավոր է ընտրել այնպիսի մոդելներ, որոնք կլինեն հարմարավետ:
2. Լայն տաբատներ, որոնք երկարացնում են ոտքերը
Ավելի բարձրահասակ երևալու համար համադրեք ձեր բարձրակրունկները լայն տաբատի հետ, որը բավականին երկար է և ծածկում է ձեր կոշիկները: Այս հնարքի շնորհիվ դուք ավելի բարձրահասակ կերևաք:
3. Ծնկից լայնացող իդեալական նստող ջինսե տաբատ
Իդեալական ջինսե տաբատն ասես պարգև լինի: Իսկ այ ծնկից լայնացող երկար տաբատը կերկարացնի ձեր ոտքերն՝ ի տարբերություն skinny մոդելի:
4. Ճիշտ երկարության վերարկու (ոչ շատ երկար, ոչ շատ կարճ)
Վերարկուների հետ խնդիրն այն է, որ դրանք հիմնականում հասնում են ձեր ծնկներին, և հասակի պատճառով պարզապես անհնար է դառնում դրանք կրել տափակ կոշիկների հետ: Այդ իսկ պատճառով հարկավոր է գտնել իդեալական երկարություն, որը լինի ձեր ազդրերի մակարդակից փոքր ինչ երկար:
5. V-աձև բացվածքով բլուզ
Նմանատիպ բացվածքով բլուզները երկարացնում են պարանոցը և ուշադրություն գրավում դեպի ձեր մարմնի վերևի հատվածը:
6. Միդի (midi) երկարության շրջազգեստ, որը ձեզ վրա մաքսի (maxi) չի նստում
Այո՛, ձեր հասակի առավելությունն այն է, որ դուք հանգիստ կարող եք կրել կարճ կիսաշրջազգեստներ: Սակայն, պարզվում է, որ դուք կարող եք կրել նաև ավելի երկար մոդելներ: Լավագույն երկարությունը ձեզ համար մինչև սրունքի մեջտեղը հասնող փեշն է: