Ինչպե՞ս ազատվել մաշկի վրայի զոլերից. շատ էժան միջոց
ՖՈՏՈԱհա թե ինչ անել՝ մաշկի վրայի զոլերից ազատվելու համար:
Ինչպես ազատվել մաշկի վրայի զոլերից
Նախ՝ մաշկը ձգող դիմակ:
Յուղով և ասպիրինով դիմակ
Բաղադրիչները՝
- Ասպիրինի մի քանի հաբ
- 2 ճ/գ տաք ձիթապտղի յուղ
Կիրառումը՝
Ասպիրինը լուծիր ոչ մեծ քանակությամբ ջրի մեջ: Շիլան խառնիր տաք յուղին:
Տաք դիմակը քսիր զոլերով մաշկի վրա, թող 20 րոպե: Լվա տաք ջրով:
Այսպիսի դիմակ պետք է անել պարբերաբար, ցանկալի է՝ մեկ օր անց:
Մի քիչ համառություն, և մեկ ամիս անց մաշկն անճանաչելի կլինի:
Ավելի լավ արդյունքի համար ասպիրինով դիմակի մեջ խորհուրդ է տրվում ավելացնել 1 հավի ձու:
Գոնե շաբաթական 2 անգամ արա այս դիմակը, անհավանական արդյունք կտեսնես:
Շատ կարևոր է ասպիրինով դիմակներ անելիս սկսել պատիճներով վիտամին Е խմել, նաև վիտամին С:
Խորհուրդ է տրվում ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ զբաղվել, ինչը կլավացնի արյան շրջանառությունը, մաշկը կդարձնի ավելի երիտասարդ, էլաստիկ, գրավիչ:
Մաշկի զոլերը չեն սիրում սոլյարի, արևայրուք:
Այդ պրոցեդուրաները չորացնում են մաշկը, զոլերը դարձնում են նույնիսկ ավելի նկատելի:
Եթե պատրաստվում ես արևայրուք ընդունել, մի մոռացիր կոկոսի սնուցող յուղ կամ յուղոտ պաշտպանիչ քսուք քսել մաշկին: