ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
ՖՈՏՈԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ դժվարութամբ կհասկանա ձեր կատակները։ Նա պետք է մաքսիմալ կերպով կենտրոնացնի իր ուժերը ձեզ հասկանալու համար։ Աշխատեք չնեղանալ նրանից եւ հասկանալով մոտենալ նրա քայլերին։
ՑԼԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ ձեր կեսն էլ է ինչ-ինչ կարեւոր հարցերի շուրջ կիսում ձեր կարծիքը, այնպես որ՝ իզուր էիք անհանգստանում նրա հետ խոսելուց։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր կդժվարանաք մերժել ձեր սիրելիին, սակայն ստիպված կլինեք դա անել, քանի որ նրա ցանկությունները չեն համընկնի ձեր հնարավորությունների հետ։ Այդ դեպքում պետք է ավելի համարձակ լինեք եւ մերժեք նրան։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ճիշտ են ասում՝ սիրելիի սիրտը կարող ես նվաճել միայն ստամոքսի միջոցով։ Կապ չունի նա աղջիկ է, թե տղա․ որեւէ համեղ բան պատրաստեք եւ հմայեք ձեր սիրելիին։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր մտքում մի խենթ գաղափար կծնվի եւ բոլորը դրան թերահավատորեն կվերաբերվեն։ Սակայն եթե դուք սիրելիին մանրամասն բացատրեք ձեր մտքերը, հնարավոր է՝ հանձին նրա լավ աջակից ձեռք բերեք։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք անսպասելիորեն կսիրահարվեք։ Սակայն պետք չէ խորանալ այդ զգացմունքի մեջ, դա այնքան էլ լուրջ բան չի լինի։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր չխառնվեք իրար, եթե հանկարծ զանգահարեք սիրելիներին, իսկ նրանք չպատասխանեն։ Պարզապես, մարդիկ երբեմն շատ զբաղված են լինում։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր դուք շատ թյուր կարծիք կստեղծեք ձեր սիրելիի մասին՝ ելնելով նրա գործողություններից։ Ամենավատն այն է, որ դուք համոզված կլինեք, որ այն, ինչ մտածում եք, ճիշտ է։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր կձգտեք ձեր սիրելիի եւ նրա մտերիմների վրա լավ տպավորություն թողնել։ Սակայն աշխատեք շատ չլարվել եւ եղեք բնական․ դա ավեի շատ կգնահատվի։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այո, ներելը, առավել եւս վիրավորանքը մոռանալը դժվար բան է։ Սակայն այսօր աշխատեք ներողամիտ լինել ձեր սիրելիի հանդեպ․վիրավորանքն անցնում է, իսկ սերը մնում։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելին այսօր շատ հաճելի զրուցակից կլինի ձեզ համար․ դժվարությամբ կընդհատեք ձեր խոսակցությունը, սակայն քնելու պատճառով, այնուամենայնիվ, ստիպված կլինեք դա անել։
ՁԿՆԵՐ
Մի՞գուցե, դուք միմյանց հետ լավ չեք զգում, որովհետեւ սխալ անուն եք տվել ձեր հարաբերություններին։ Փորձեք, այսպես ասած, վերակառուցել ձեր հարաբերությունները։