Մերօրյա Ռապունցելը պատմել է՝ ինչպես է խնամում 1.65 սմ երկարությամբ շքեղ վարսերը (լուսանկարներ)
ՖՈՏՈԴիսնեյյան երկարավարս գեղեցկուհի Ռապունցելի իրական «տարբերակը»՝ 33-ամյա Անդրեա Կոլսոնը, ունի 1.65 սմ երկարությամբ փարթամ վարսեր, որոնց խնամքի վերաբերյալ գաղտնիքները ներկայացնում է The Daily Mail-ը:
ԱՄՆ-ում ծնված, իսկ այժմ Միկրոնեզիայոմ ապրող կինը պատմել է, որ մազերի առողջության համար ամեն օր գետնանուշի յուղ է օգտագործում: Բացի այդ, նա շաբաթական 2 անգամ գլխամաշկը մերսում է կոկոսի յուղով, ինչպես նաև հաճախակի կտրում է մազերի ծայրերը՝ դրանք թարմացնելու համար: Գեղեցկուհին մանրամասնել է, որ մազերը լվանում է միայն սառը ջրով, երբեք վարսահարդարիչ չի օգտագործում: Հետաքրքրական է, որ նրա մազերն ամբողջությամբ չորանում են մի քանի օրում:
Անդրեայի խոսքով՝ իրենից ամեն օր կես ժամ է պահանջվում մազերը հարդարելու համար:
Կինը պատմել է, որ մազերը երկարացնում է մանկուց: Այսօր նրան գրեթե ամեն քայլափոխի կանգնեցնում են ու հաճոյախոսություններ անում մազերի վերաբերյալ:
«Մարդիկ շատ են զարմանում, երբ իմանում են, որ սրանք բնական մազերս են ու ընդհանրապես ներկած չեն: Մեծ մասն ինձ նմանեցնում է Ռապունցելին, ինչն ինձ դուր է գալիս»,-ասել է Անդրեան: