Zuhair Murad-ից 50 կիլոգրամանոց զգեստը և ևս 2-ը՝ Vera Wang-ից. Լոս Անջելեսը ցնցած հայկական հարսանիքի հետքերով
ՖՈՏՈStyle.News.am-ը գրում է.
Հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում կայացած՝ հայ օլիգարխ Ալբերտ Ավդոլյանի որդու շքեղ հարսանիքի մասին դեռ շատ կխոսվի, սակայն այս անգամ խոսակցությունների թեմա է տվել հարսանիքի հերոսուհին՝ հարսնացուն։
Իր Instagram-ի էջում Լոլիտան հարսանիքից լուսանկարներ է հրապարակել եւ որոշ մանրամասներ ներկայացրել։ Մասնավորապես, նա հայտնել է, որ Zuhair Murad ապրանքանիշի ոսկեգույն զգեստը, որով նա ներկայացել է պսակադրությանը, 50 կիլոգրամ է կշռել։
Ընդհանուր առմամբ, հայ օլիգարխի հարսնացուն երեք զգեստ է փոխել հարսանիքի ընթացքում, որից երկուսը սպիտակ գույնի են եւ պատկանում են Vera Wang ապրանքանիշին։
Ի դեպ, Լոլայի ոսկեգույն զգեստի հեղինակ Զուհաիր Մուրադն անդրադարձել էր հայկական հարսանիքին՝ Instagram-ի իր էջում գրելով.
«Այնքան ուրախ եմ, որ ես իմ գեղեցիկ հպումն եմ ավելացրել այս անմոռանալի երեկոյին»։
Շարունակությունն՝ այստեղ.