Ռեփեր Դավոյի ամուսնության անակնկալ առաջարկությունը Սոնա Աբրահամյանին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Ռեփեր Դավոն և հաղորդավարուհի, լրագրող Սոնա Աբրահամյանը վաղուց են ընկերություն անում։ Երեկ` Սոնայի տարեդարձի օրը, Դավոն խնջույք է կազմակերպել ու ամուսնության առաջարկություն արել սիրելիին։ Դավիթն ու Սոնան Tert.am Life–ին մանրամասներ են պատմել, տեսանյութ ու լուսանկարներ տրամադրել։
«Որոշել էի չնշել տարեդարձս, առանձնահատուկ պլաններ չունեի։ Դավթի հետ պլանավորել էինք երեկոյան դուրս գալ զբոսնելու։ Հետո պարզվեց, որ նա մեծ ծնունդ էր կազմակերպել և Երևանի ժամանցի վայրերից մեկում հավաքվել էին ընկերներս ու հարազատներս։ Ինձ համար զարմանալի չէր, որ Դավիթն այդպես իդեալական էր կազմակերպել այն, քանի որ նա սիրում է անակնկալներ անել։ Դա իր մոտ շատ լավ է ստացվում` չնայած ռոմանտիկ մարդ չէ։ Մտքովս անգամ չէր անցնում, որ նա ինձ այդ օրն ամուսնության առաջարկություն կանի։ Երեկոյի վերջում, երբ բարձրացանք տանիք` տորթը կտրելու, պարզվեց, որ ոչ միայն ծննդյանս օրն է, այլև` նշանադրության։ Շատ քիչ մարդիկ են կարողանում բառերով ձևակերպել անձնական ապրումները, կարծում եմ, ես էլ կդժվարանամ։ Մինչև ուշ գիշեր ընկերներով շարունակել ենք նշել օրը, առավոտյան արթնացել ենք գլխացավով, քնաթաթախ ու չենք հասկացել, թե երեկ ինչ արագ կատարվեց այդ ամենը։ Մի բան հաստատ է, երեկ իմ լավագույն ծննդյան օրն էր, որովհետև էմոցիաներս շատ–շատ էր։ Եթե ես նախապես իմանայի, որ ինչ–որ բան է սպասվում, հնարավոր է, այդ ապրումները չունենայի»,– ասաց Սոնան։
Հաղորդավարուհու խոսքով` Դավիթն անընդհատ իրեն զգուշացնում էր, որ առօրյա հագուստ չհագնի։ «Ասում էր, որ երեկոյան շատ սիրուն դուրս գամ տանից և հանկարծ ամենօրյա հագուստ չհագնեմ։ Իհարկե, ես այդքան էլ երկար չէի մտածել, թե ինչ հագնեմ, բայց ամենօրյա սպորտային ոճում չէի։ Երբ հարցրեցի` ինչու, ասաց, որ գնալու ենք մի քանի լուսանկար անելու։ Իհարկե, ես զարմացա, քանի որ նա երբեք նման առաջարկներ չի անում, բայց մտածեցի, որ ուզում է նոր ֆոտոշարք ունենանք տարեդարձիս օրվա հետ կապված։ Ավելին` Դավիթը ընկերներիս էլ էր ասել, որ ինձ զգուշացնեն առօրյա հագուստով չգնամ, որ հետո նկարները տեսնելուց գոհ լինեմ ու կռիվ չանեմ»,– հավելեց Սոնան։
Դավիթն էլ պատմեց, որ երեկույթը կազմակերպել էր Սոնայի տարեդարձից մեկ օր առաջ։ «Ես շատ վատ սովորություն ունեմ ու չեմ սիրում երկար-բարակ պլանավորել ինչ–որ բան։ Դրա համար էլ այդ ամենի նախապատրաստությունը սկսվել էր 24 ժամ առաջ։ Շնորհակալ եմ ընկերներիս, որոնք կարողացան օգնել այդ ամենը շատ արագ կազմակերպել»,– ասաց Դավիթը։
Շարունակությունն՝ այստեղ.