ԱՄՆ-ում թուրք ուսուցչուհի է դատապարտվել աշակերտի հետ սեռական կապի համար
ՖՈՏՈՆյու Յորքի դպրոցներից մեկի թուրք ուսուցչուհու նկատմամբ Բրուքլինի դատարանը 750.000 դոլար դրամական տույժ է նշանակել՝ անչափահաս աշակերտի հետ սեռական կապի մեջ մտնելու համար:
Նշյալ պատիժը ռեկորդային է, գրում է Ermenihaber.am-ը։ Էրին Սարայ անունով թուրք ուսուցչուհու և 16-ամյա աշակերտ Քեվին Էնգի կապի մասին հայտնի էր դարձել 2011 թվականին:
Նշվում է, որ 6 տարի անց կայացված այս վճռով դատարանը ցանկացել է ուղերձ հղել Նյու Յորքի ուսուցիչներին, որպեսզի վերջիններս ավելի լուրջ վերաբերվեն իրենց գործին: