12 երեխա սուր աղիքային վարակի ախտանիշով Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸNews.am-ը գրում է.
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով:
Պարզվել է, որ սուր աղիքային վարակով Գորիսի ԲԿ են տեղափոխվել ԼՂՀ շրջագայության մեկնած՝ 2005 թ. ծնված Հ. Հ.-ը, 2004 թ. ծնված Հ. Ե.-ը, 2004 թ. ծնված Հ. Կ.-ը, 2004 թ. ծնված Մ. Մ.-ը, 2004 թ. ծնված Մ. Գ.-ը, 2004 թ. ծնված Ս. Տ.-ը 2002 թ. ծնված Ա. Ղ.-ը, 2001 թ. ծնված Հ. Խ.-ը, 2002 թ. ծնված Զ. Ղ.-ը, 2000 թ. ծնված Է. Ա.-ը, 2000 թ. ծնված Կ. Թ.-ը, 1999 թ. ծնված Ռ. Ս.-ը: Տուժածաների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչին, ԱԱԾ հերթապահին և ԼՂՀ ԱԻ ՊԾ ՃԿԿ ՕՀ փ/ծ ավագ լեյտենանտ Հարությունյանին: