Անհավանական համեղ տորթ՝ առանց ձվի
ՖՈՏՈՇատ համեղ և արագ պատրաստվող «Crazy Cake», որը պատրաստվում է ջրով և որի բաղադրության մեջ չկա ձու:
Բաղադրիչները.
- Ալյուր – 300գ
- Կակաո – 2 ճ/գ
- Սոդա – 1 թ/գ
- Աղ – 1/3 թ/գ
- Բուսայուղ – 190 մլ
- Քացախ – 1 ճ/գ
- Ջուր – 250 մլ
- Շաքարավազ – 180 գ
- Վանիլին – 1 թ/գ
Պատրաստման եղանակը.
- Իրար հետ մաղել ալյուրը, կակաոն, սոդան և աղը: Խառնել չոր բաղադրիչները:
- Խառնել ջուրը, բուսայուղը, քացախը, շաքարավազը և վանիլինը:
- Ստացված զանգվածի մեջ ավելացնել չոր բաղադրիչները և հունցել մինչև միասեռ խմոր դառնալը:
- Խմորը տեղավորել 21-23 սմ կաղապարի մեջ և թխել 35-40 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստի թխվածքը սառեցնել, վրան ցանել շաքարի փոշի և մատուցել: