Հնարքներ խոհանոցի համար. մթերքների թարմությունը ստուգելու 5 միջոց
ՖՈՏՈBlogNews.am/Ձեզ ենք ներկայացնում մթերքների թարմությունը ստուգելու 5 լավագույն հնարք:
#1 Ձու
Թարմ ձուն ջրով բաժակի մեջ դնելու դեպքում այն հատակին կիջնի: Իսկ մեկշաբաթյա վաղեմության ձուն կլոր գլուխը դեպի վեր բարձր կլողա:
#2 Կարագ
Որակյալ կարագը կարելի է ստուգել եռացած ջրով: Եթե մթերքն իսկական է, անմիջապես կհալվի և կտարածվի, իսկ մարգարինը մասնիկների կվերածվի:
#3 Թթվասեր
Մթերքում օսլայի առկայությունը պարզելու համար պետք է թթվասերին յոդ կամ լյուգոլ խառնել: Անորակ թթվասերը կկապտի:
#4 Կաթ
Մի քանի կաթիլ յոդ ավելացրեք, եթե այն ամբողջովին կապտի, պարունակում է հատուկ հավելումներ՝ նախատեսված խտությունը փոխելու համար:
#5 Ձուկ
Միագույն աչքեր, ամբողջական, չվնասված թեփուկները, կարմրավուն խռիկները թարմ, անվտանգ ձկան նշան են: Որակյալ ձկան միսը պետք է վարդագույն երանգի լինի, ոչ թե դարչնագույն: Եթե դեռ կասկածում եք, ձուկը դրեք ջրով ամանի մեջ. թարմ ձուկը կսուզվի: