ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
ՖՈՏՈԽՈՅԵՐ
Եթե այսօր Խոյերը ցանկանում են սիրել եւ սիրվել, արժե, որպեսզի նրանք այդ հզոր էներգիան վերածեն շարժառիթի եւ ուղեւորվեն այնտեղ, որտեղ նրանք երբեք չեն եղել:
ՑԼԵՐ
Այսօր Ցլերի համար անհնար ոչինչ չկա։ Վարպետությունը թույլ կտա Ցլերին հաղթանակներ տանել եւ սրտեր գերել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր Երկվորյակների առջեւ կարող է հայտնվել ընտրության խնդիրը: Հավանաբար, նրանց կյանքում այժմ կան մի քանի անձնավորություններ, ովքեր անտարբեր չեն Երկվորյակների հանդեպ: Աստղերը հուշում են, որ այսօր անհրաժեշտ է ընտրություն կատարել, այլապես երկրապագուները շուտով կանհետանան, իսկ Երկվորյակները կմնան ձեռնունայն:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետինները պետք է իրենց անձնական կյանքում լուծեն մի կարեւոր խնդիր. առա՞ջ շարժվել, թե՞ նահանջել: Տրամաբանությունը եւ սթափ հաշվարկը հիանալի ունակություններ են, սակայն ոչ այն ժամանակ, երբ խոսքը սիրո մասին է:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աստղերը առաջարկում են Առյուծներին արկածախնդրության դիմել, եթե, իհարկե, դա անհրաժեշտ է եւ նրանց անձնական կյանքում հասունացել է այդ պահը: Բավական է տեղում դոփել, առաջ շարժվելու ժամանակն է:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր վատ չի լինի, եթե Կույսերը իրենց անձնական կյանքում մի մեծ շաբաթօրյակ կազմակերպեն՝ նրանից դուրս նետելով ողջ աղբը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Եթե այսօր Կշեռքները ցանկանան իրենց համար մի նոր սիրախաղ խաղալ, դա նրանց մոտ կարող է հիանալի կերպով ստացվել: Ամենից կարեւորն այն է, որպեսզի նրանք հիշեն, որ դա ընդամենը սիրաբանում է։ Չարժե նման իրողություններին չափից ավելի լուրջ վերաբերվել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր Կարիճներին եւ նրանց զուգընկերներին հնարավորություն կընձեռնվի ինչ-որ նորություն բացահայտելու այն մասին, ինչ միավորում է նրանց:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Օրը Աղեղնավորներին ակտիվություն եւ էներգիա կպարգեւի: Աստղերը խոստանում են Աղեղնավորներին ծանոթությունների համար բազում հնարավորություններ ամենուրեք, որտեղ շարժում կա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր արժե, որպեսզի Այծեղջյուրները վերլուծեն սիրելիների հետ իրենց հարաբերությունները. արդյոք այնպես չի՞ ստացվել, որ նրանք ավելի շատ տալիս են, քան ստանում:
ՋՐՀՈՍՆԵՐ
Գուցե Ջրհոսները ցանկանում են որեւէ մեկի ուշադրությու՞նը գրավել, կամ նրանք երազում են հավելյալ ռոմանտիկայի եւ կրքի մասի՞ն: Այսօր պատկերացնելով իրենց ցանկությունները՝ Ջրհոսները կկարողանան ժամանակի ընթացքում հասնել ուզածին:
ՁԿՆԵՐ
Այսօր Ձկների համար դժվար կլինի բաշխել իրենց ժամանակը սիրելիների եւ կյանքի այլ ոլորտների միջեւ, որոնք նրանց ուշադրությունն են պահանջում: Անշուշտ, սերը առաջին տեղում է, սակայն Ձկները նաեւ այլ պարտականություններ ունեն։