8 լոգարանային սովորություն, որոնցից անհապաղ ազատվել է պետք
ՖՈՏՈՈ՞վ չի սիրում տաք լոգանք ընդունել. նախ այն շատ օգտակար է հիգիենայի տեսանկյունից, երկրորդ՝ ծանր օրվանից հետո հրաշալիորեն մաքրում է տհաճ մտքերը:
1. Ջրի ջերմաստիճանը
Չափից շատ տաք ջուրը լվանում-տանում է մաշկի վրայից բնական ճարպաշերտը, մաշկը դառնում է չոր և ալերգիկ:
2. Լոգախցիկում պահված իրերը
Որպեսզի լոգախցիկում սնկիկներ չառաջանան լողանալուց հետո այնտեղ ոչ մի իր մի թողեք:
3. Հետևեք լողախցիկի մաքրությանը
Լոգանք ընդունելուց հետո միշտ մաքրեք և չորացրեք լոգախցիկը այնպես, որ այնտեղ ջուր չմնա:
4. Լոգանքի ժամանակը
Լոգանք կարելի է ընդունել 10 րոպեից ոչ ավելի, քանի որ ջուրը քայաքայում է մաշկի պաշտպանական շերտը, ինչը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել՝ ընդհուպ մինչև մազաթափություն:
5. Գլուխն ամեն օր լվանալը
Արդեն բազմիցս ասվել է, որ գլուխն ամեն օր չի կարելի լվանալ, այն հանգեցնում է մազերի ջրազրկմանը:
6. Չափազանց կոշտ պիլինգ
Խնայեք ձեր մաշկը, կոշտ օճառ մի օգտագործեք, որ չորացնում է մաշկը, սպունգը ևս շատ կոշտ չպետք է լինի, ինչպես նաև սրբիչով պետք է սրբվել նուրբ և զգուշորեն:
7. Մազերի կոնդիցիոները պետք չէ քսել արմատներին
Այն նախատեսված է միայն մազերի ծայրերի համար:
8. Օրվա ընթացքում մի քանի անգամ լոգանք ընդունելը միանգամայն ավելորդ է: Մի անգամը բավական է, իսկ եթե ուզում եք ուղղակի թարմանալ, առանց օճառի, սառը ցնցուղ ընդունեք: