3 պատճառ, թե ինչու չի կարելի քնել փորի վրա
ՖՈՏՈԲժիշկները հաստատում են, որ ոչ բոլոր դիրքերն են քնելու համար օգտակար, ընդհակառակը՝ որոշ դիրքեր կարող են վնաս պատճառել մեր օրգանիզմին:
Այսպես, փորի վրա պառկած քնելու սովորույթը վնասակար է առողջության համար:
1. Նախ, երբ մենք պառկում ենք փորի վրա, նրա ներքևի մասի վրա ճնշում է գործադրվում, որտեղ գտնվում են սեռական օրգանները, ինչը և բացասաբար է ազդում դրանց գործունեության վրա:
2. Կանանց հակացուցված է այդ դիրքը, որովհետև ուժեղ ճնշում է գործադրվում կրծքագեղձերի վրա, որը կարող է ուռուցքների առաջացման պատճառ դառնալ:
3. Փորի վրա քնողների մոտ հաճախ դեմքի ուռածություն է առաջանում, ինչպես նաև կնճիռներ քթի և բերանի շրջանում:
Բժիշկները ենթադրում են, որ քնելու համար օպտիմալ դիրքը սաղմի դիրքն է՝ պառկել կողքի, ծալված ոտքերով: Այդ դիրքով քունը օգնում է հանել լարվածությունը և թուլացնել մկանները: