5 կարևոր խոհանոցային նախանշաններ. ինչպես խուսափել տհաճություններից
ՖՈՏՈԻնչո՞ւ էին մեր տատիկները հավատում նախանշաններին: Օրինակ, երբ ափսե էր ջարդվում, համարվում էր, որ լավ նշան է. չարը խափանվեց:
1. Եթե ճաշասեղանի սպասք է ընկնում, հյուր է գալու
Եթե հատակին դանակ է ընկնում, տղամարդ է գալու, եթե գդալ կամ պատառաքաղ է ընկնում, ուրեմն եկողը կին է: Եթե չեք ուզում հյուր ընդունել, բարձրացրեք ընկած իրը և երեք անգամ դրանով հարվածեք հատակին:
2. Սեղանին հացի փշրանքներ կան՝ աղքատության նշան է
Տան բարեկացության խորհրդանիշը սեղանն է, և դուք պետք է հետևեք, որ այն միշտ մաքուր լինի: Ուտելուց հետո անմիջապես հավաքեք և մաքրեք սեղանը, որպեսզի ֆինանսական խնդիրներ չունենաք:
3. Աղը թափվեց՝ դժբախտություն է լինելու
Եթե աղը թափվում է, վեճ ու կռիվ է լինում: Հնում աղը չափազանց թանկ արժեր, ահա թե որտեղից է առաջացել այդ հավատալիքը: Որպեսզի խուսափեք տհաճություններից, աղը թափվելուց հետո բարձր ծիծաղեք:
4. Դատարկ ափսեն սեղանին մի թողեք
Եթե ափսեն դատարկ է, ուրեմն տունն էլ է դատարկ: Ափսեի մեջ միշտ ինչ-որ բան դրեք:
5. Սփռոց օգնականը
Եթե հյուրեր ունեք, և քիչ բան կա հյուրասիրելու, սփռոցի տակ դանակ դրեք: Այդ դեպքում նրանք արագ կհագենան: Իսկ ընդհանրապես սփռոցի տակ եթե միշտ գումար պահեք, ֆինանսական դժվարություններից կխուսափեք: