Հնդկաստանի Բիհար նահանգում օգոստոսին ջրհեղեղների հետևանքով ավելի քան 500 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսին Հնդկաստանի Բիհար նահանգում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 514-ի: Այս մասին РИА Новости-ին հայտնել են նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ աղետի զոհ է դարձել 379 մարդ:
«Այսօրվա դրությամբ մահացածների թիվը 514 է», - ասել է Բիհար նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ներկայացուցիչը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նահանգի 38 շրջաններից 19-ում ավելի քան 17 միլիոն մարդ այս կամ այն չափով տուժել է աղետից: Դեռ գործում է 150 ժամանակավոր ապաստարան, որոնցում բնակվում է 159 հազար մարդ:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ իշխանությունները հույս ունեն, որ տուժած շրջանները 3-4 օրում կվերադառնան նորմալ կյանքի:
Հայտնի է, որ օգոստոսի սկզբին հորդառատ անձրևներ են սկսվել Հնդկաստանի հյուսիսում, Նեպալում ու Բանգլադեշում: