Կենդանակերպի նշաններ. ի՞նչ է նրանց համար նշանակում սերը
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Ի՞նչ է սերը։ Ինչպես ամեն ինչ այս կյանքում՝ տարբեր մարդիկ այս մասին ունեն տարբեր կարծիքներ և տարբեր ընկալումներ։ Ոմանց համար սերը՝ հուզմունք է, արկած և անսահման կիրք, իսկ ուրիշների համար՝ ուղղակի հասկացող մարդն է կողքիդ և փոխկապվածությունը։ Ի դեպ՝ Ձեր կենդանակերպի նշանը նույնպես կարող է իր դերն ունենալ նրանում, թե ինչպես եք ընկալում սերը։
Խոյ
Ձեր համար սերը՝ դա ինչ-որ բան անելն է ընտրյալի համար։ Դուք մրցակցության, արագության և առաջնորդության արքան եք և դա նույնպես որոշակի կերպով իր դերն ունի այն բանում, թե ինչ է ձեզ համար նշանակում սերը։ Դուք գտնում եք, որ այն կախված է այն բանից, թե ինչ կարող եք ապացուցել և ցուցադրել մարդուն։ Այդ պատճառով Ձեր սերը մեծ մասամբ դրսևորվում է գործողությամբ՝ ուղղված դեպի ձեր զուգընկերը։ Գործողությունները Ձեր պարագայում ավելի խոսուն են, քան բառերը։
Ցուլ
Դուք սերը որոշում եք հարմարավետության միջոցով։ Դուք գտնում եք, որ երբ ձեզ հարմարավետ է մարդու հետ, ապա դա սեր է, որ կա։ Ձեր երկրորդ կեսի հետ անցկացրած ժամանակը շատ կարևոր է ձեզ համար, և կարելի է ասել, որ հանդիսանում է հարաբերության գերադասելի ցուցանիշը։ Տանել չեք կարողանում անինքնավստահության զգացումը յուրաքանչյուր իրավիճակում՝ հատկապես հարաբերություններում։ Առողջ հարաբերությունների անվտանգությունը՝ դա այն է, որն իրոք որոշում է սերը ձեր հասկացողությամբ։
Երկվորյակ
Սերը Ձեզ համար՝ անկեղծ զրույցներն են և քնքուշ խոսքերը։ Կոմունիկացիան երկվորյակների համար բանալի բառ է։ Դուք շատ սոցիալական եք, բայց նույն ժամանակ անհավանական վերլուծող և լուրջ։ Դրա պատճառով դուք անընդհատ խոսում եք։ Քանի դեռ դուք խոսելու բան ունեք, դա նշանակում է, որ կա նաև սեր։
Խեցգետին
Սերը՝ դա երբ զուգընկերոջ հետ հնարավոր է թուլանալ նույն կերպ, ինչպես միայնակ։ Դուք շատ լուրջ եք վերաբերվում հոգևոր հանգստին և հենց այդ պատճառով հանգստությունն ու թուլացվածությունը՝ ձեզ համար շատ կարևոր են։ Դուք չափազանց էմոցիոնալ եք, այդ պատճառով ինչ-որ մեկը, ով կարող է ձեզ հավասարակշռել, հարմարավետություն ստեղծել ձեզ համար՝ անգին է ձեր կենդանակերպի նշանի համար։
Շարունակությունն՝ այստեղ.