ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
ՖՈՏՈԽՈՅԵՐ
Խոյերը եւ նրանց զուգընկերները արդեն հոգնե՞լ են առօրյայից: Ուրեմն նրանք ունեն բոլոր հնարավորությունները այսօրվա օրը անկանխատեսելի դարձնելու համար: Ամենից կարեւորը՝ հիշե'ք, որ սիրուն պարզապես անհրաժեշտ է թարմություն, այլապես այն արագ կվերանա:
ՑԼԵՐ
Այսօր Ցլերը պետք է պատրաստ լինեն նրան, որ նրանց ոչ բոլոր խոսքերը եւ գործողությունները կարող են միանշանակ ընկալվել: Սիրելիները կարող են այդ ամենը յուրովի ընկալել եւ նույնիսկ նեղանալ կամ զայրանալ։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր Երկվորյակներին ուրախ ժամանակ անցկացնելու հնարավորություն կընձեռնվի: Սակայն այդ ի կատար ածելու համար նրանք պետք է հաղթահարեն իրենց՝ տնից դուրս գալու ցանկության բացակայությունը: Աստղերը խորհուրդ են տալիս նրանց ընդունել ցանկացած հրավեր՝ կինո դիտելու կամ երեկույթ այցելելու:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետինները սիրելիների հետ շփման հարցում պետք է զգուշություն ցուցաբերեն: Ե'ւ նրանք, ե'ւ նրանց զուգընկերները այսօր հակված չեն դիվանագիտության եւ չափազանց անզուսպ են: Լարումը ցանկացած պահին կարող է վեճի վերածվել:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ցանկալի է, որպեսզի Առյուծները ծանր ու թեթեւ անեն իրենց հարաբերությունները: Առյուծները պետք է փորձեն անաչառ ուսումնասիրել իրավիճակը. այսօր նրանց տրամադրությունը կարող է հաղթահարել զգացմունքները։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր արժե, որպեսզի Կույսերը մտորեն այն հարցի շուրջ, որը խոչընդոտում է նրանց առաջ շարժվել սիրելիների հետ հարաբերություններում։ Կույսերը պետք է փորձեն ազատվել այդ բեռից այսօրվա օրով ապրելու եւ սիրելու համար:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր Կշեռքները սիրո հարցում տրամադրված կլինեն միայն հաղթանակին եւ կունենան բոլոր հնարավորությունները այն տոնելու համար: Աստղերը խոստանում են, որ Կշեռքները կլինեն գրավիչ եւ անկրկնելի եւ կարող են ազդել նրանց վրա, ովքեր հաճելի են նրանց։
ԿԱՐԻՃՆԵՐ
Եթե Կարիճները պատրաստվում են ժամադրվել սիրելիների հետ, օրը խոստանում է քնքշությամբ լի հիանալի երեկո: Իսկ եթե Կարիճները դեռեւս միայնակ են, այսօր նրանց հետաքրքիր մարդկանց հետ հանդիպելու հնարավորություն կընձեռվի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր Աղեղնավորները պետք է իրատես լինեն համատեղ ծրագրերին վերաբերվող ամեն ինչում: Աղեղնավորները պետք է լսեն իրենց սիրելիներին եւ պատրաստ լինեն այսօրվա համար նախատեսված աշխատանքի մի մասը հետաձգելուն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Աստղերը այսօր նրանց կողմն են, ովքեր բարդույթներից զուրկ են եւ միանգամից գործի են անցնում: Այնպես որ, եթե Այծեղջյուրները պատրաստվում են պայքարել հանուն սիրո, նրանք պետք է ավելի համարձակ լինեն, այլապես բաց կթողնեն իրենց հնարավորությունը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աստղերը կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ սիրո մեջ, Ջրհոսներին համարձակություն եւ ինքնավստահություն կհաղորդեն: Իսկ դա նշանակում է, որ նրանք վերջապես կսկսեն նախաձեռնել եւ հարաբերություններում անել այն քայլերը, որոնք արդեն վաղուց հասունացել են:
ՁԿՆԵՐ
Եթե իրավիճակը զարգանում է Ձկների սպասելիքներին հակառակ ուղղությամբ, ապա լավ կլինի, եթե նրանք սթափվեն եւ իրենց կողքերը նայեն. հնարավոր է, որ հինը սոսնձելու փոխարեն արժե բախտը փորձել մեկ ա՞յլ վայրում: