Սննդակարգ 15 օրում մինչև 15 կիլոգրամ նիհարելու համար
ՖՈՏՈՁեր ուշադրությանն ենք ներկայացնում մի դիետա, որը կօգնի ընդամենը 15 օրում ազատվել մինչև 15 կգ ավելորդ քաշից:
Այս դիետայի օրակարգը նախատեսված է 15 օրվա համար: Ընդ որում՝ դիետայի ընթացքում նախաճաշը մնում է անփոփոխ:
1-ին օր
· Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից)
· Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ (մոտ 200 մլ)
· Ընթրիքին՝ 2 հատ լոլիկ, 2 հատ խաշած ձու, 1 փոքրիկ կապ հազար կամ ½ վարունգ, 2 կտոր չորահաց
2-րդ օր
· Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից)
· Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ յոգուրտ (մոտ 200 մլ)
· Ընթրիքին՝ 125 գրամ խաշած տավարի միս, 1 հատ լոլիկ, 1 հատ նարինջ, 1 կտոր չորահաց, 1 բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի)
3-րդ օր
· Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից)
· Ճաշին՝ 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, 1 բաժակ կեֆիր (մոտ 200 մլ), 1 կտոր հազար կամ 1 հատ վարունգ
· Ընթրիքին՝ 125 գրամ խաշած տավարի միս, 1 հատ նարինջ, 1 կտոր չորահաց, 1 բաժակ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի)
4-րդ օր
· Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից)
· Ճաշին՝ 125 գրամ պանիր (կովի կաթով պատրաստված), 1 հատ լոլիկ, 1 կտոր չորահաց
· Ընթրիքին՝ 125 գրամ խաշած տավարի միս, 2 հատ լոլիկ, 1 հատ խնձոր, 1 կտոր չորահաց
5-րդ օր
· Նախաճաշին՝ 1 հատ որևէ միրգ (բացի բանանից ու խաղողից)
· Ճաշին՝ 200 գրամ խաշած միս կամ ձուկ, 1 հատ լոլիկ, 1 կտոր չորահաց
· Ընթրիքին՝ ½ կգ խաշած բանջարեղեն (գազար, ոլոռ, կարտոֆիլ)
Հարկ է հիշել, որ միսն ու բանջարեղենը պետք է պատրաստվեն առանց աղի կամ ընդամենը մի պտղունց աղով: 6-րդ ու 7-րդ օրերին անհրաժեշտ է դադարեցնել դիետան և շարունակել 8-րդ օրից՝ շարունակելով նույն կերպ:
Բացի այդ, այս դիետայի ընթացքում հարկավոր է հրաժարվել ալկոհոլից:
Այս դիետայի օգնությամբ ընդամենը 5 օրում կարելի է ազատվել 2-4 կգ ավելորդ քաշից, իսկ երկու օր տևողությամբ դադարից հետո անհրաժեշտ է 3 անգամ կրկնել դիետան: Այս կերպ կարելի է 15 օրում ազատվել մինչև 15 կգ ավելորդ քաշից: Բացի այդ, կարելի է ամեն օր սնվել այս սննդակարգի համաձայն և միայն երկուշաբթի օրերին սնվել այլ կերպ:
Երկուշաբթի օրերին հարկավոր է սնվել հետևյալ սննդակարգով.
· Նախաճաշին՝ 1 բաժակ կիտրոնի հյութ (առանց շաքարավազի)
· Ճաշին՝ 1 հատ խնձոր ու 1 կտոր չորահաց
· Ընթրիքին՝ 1 հատ խաշած ձու, 1 հատ լոլիկ. 1 կտոր չորահաց
Վերոնշյալ մթերքը կարելի է օգտագործել ինչպես տաք վիճակում, այնպես էլ սառը, սակայն շատ կարևոր է դրանց հերթականությունը պահպանելն ու ըընդունումը բաց չթողնելը, այլապես այն ապարդյուն կլինի:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am