Հեռացրեք դեմքի սև կետերը 5 րոպեում
ՖՈՏՈՍև կետերը (կոմեդոններ) առաջանում են ավելցուկային մաշկային ճարպով, մաշկի մահացած բջիջներով և փոշու մանր հատիկներով դեմքի ճարպագեղձերի խցանման հետևանքով: Այս ամենի արդյունքում ծակոտիներ մգանում են, որն էլ հենց մաշկին սև կետերի տեսողական էֆեկտ է տալիս: Հիմնականում սև կետերն առաջանում են դեմքի T-աձև հատվաում' քիթ, ճակատ, կզակ:
Սև կետերից 5 րոպեում ազատվելու համար առաջարկում ենք Ձեզ հետևյալ արդյունավետ միջոցը'
1.Կիտրոնը մեջտեղից կիսեք երկու հավասար մասերի: Կես կիտրոնի վրա լցրեք 3-4 կաթիլ մեղր:
2.Մեղրի ու կիտրոնի խառնուրդը քսեք դեմքի այն հատվածներին, որտեղ սև կետեր կան' ճակատին, քթին, կզակին:
3. Խառնուրդը դեմքին պահեք 5 րոպե, այնուհետ լավ լվացեք սառը ջրով:
Արդյունքը կտեսնեք անմիջապես: