Ինչի հետևանքով է առաջանում բերանի տհաճ հոտը և ինչպես պայքարել դրա դեմ
ՖՈՏՈՀալիտոզը տհաճ խնդիր է, որի հետ բախվում են շատ մարդիկ: Նման խնդրով տառապող մարդիկ աշխատում են ազատվել այդ խնդիրից մաստակի կամ թարմացնող ցողացրի օգնությամբ: Սակայն նման մոտեցումը միայն քողարկում է տհաճ հոտը:
Ցանկացած մարդու մոտ հալիտոզն ունենում է առաջացման պատճառ, որը անհրաժեշտ է հայտնաբերել: Ընդ որում պատճառները կարող են տարբեր լինել: Իսկ այդ պատճառներից ամենատարածվածը հանդիսանում է խմելու ռեժիմի խախտումը: Որքան քիչ է մարդը հեղուկ օգտագործում, այնքան ավելի քիչ է բերանում արտազատվում լորձ և այդքան ավելի ակտիվ են զարգանում բակտերիաները, որոնք էլ և հանդիսանում են տհաճ հոտի առաջացման պատճառ:
Սակայն երբեմն այդ խնդիրը կարող է առաջանալ բերանի խոռոչի պարզ հիգիենիկ կանոնների խախտման դեպքում, օրինակ, ատամների արանքում խցանված սնունդը ևս կարող է հանգեցել բակտերիաների աճի: Ծխելը, ժամանակակից դիետանորով չափազանց շատ տարվելը(օրինակ սպիտակուցային), սննդակարգի կալորիականության խիստ սահմանափակումը, ինչպես նաև սոխի ու սխտորի նկատմաբ հակվածությունը չեն նպաստում թարմ շանչառության առաջացմանը:
Սակայն հաճախակի բերանի հոտը կարող է վկայել ստամոքսի, լյարդի, աղիների, թոքերի ու ԼՕՌ-օրգանների հիվանդությունների մասին։ Այդ պատճառով, հալիտոզի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի ու անցնել հետազոտություն:
Բերանի տհաճ հոտը կարող է առաջանալ նաև կարիեսի, պերիօդոնտիտի ու ատամնաքարերի հետևանքով: Իսկ ատամնային պրոթեզների առկայության դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել բերանի խոռոչի հիգիենայի նկատմաբ և հարկավոր է երբեմն օգտվել ատամնային պրոթեզների մասնագիտական մաքրումից: Հակառակ դեպքում հնարավոր է առաջանան տհաճ հետևանքներ: Մասնագետները նշում են, որ այսօր լայնորեն վաճառվում են հատուկ ատամի մածուկներ ու ողողելու համար անհրաժեշտ միջոցներ, որոնք կօգնեն պայքարել հալիտոզի դեմ:
Նման միջոցները պարունակում են նյութեր, որոնք ճնշում են բերանի խոռոչում պաթոգեն միկրոֆլորայի աճն ու կանխում են տհաճ հոտի առաջացումը, որոնք, ըստ էության, հանդիսանում են այդ բակտերիաների կենսագործունեության արդյունք:
Ընդհանուր առմաբ մասնագետները խորհուրդ են տալիս խմել շատ ջուր(օրական 2-2.5 լիտր ջուր) և օգտվել ատամի թելից: Այն օգնում է ազատվել սննդի մնացորդներից ու թույլ
չի տալիս բակտերիաներին շատ արագ զարգանալ: Հարկավոր չէ մոռանալ նաև լեզվի մասին, որը անհրաժեշտ է կանոնավոր մաքրել հատուկ սկրաբի օգնությամբ(խոզանակը հարմար չէ):
Խնձորը, նարինջն ու նեխուրը օգնում են պայքարել տհաճ հոտի դեմ:
Ամեն օր, կես րոպե կամ մի փոքր ավելի երկար ժամանկով խորհուրդ է տրվում ողողել բերանը հատուկ հեղուկներով: Ողողումից հետո, կես ժամ չի կարելի սնունդ ընդունել:
Մաստակի փոխարեն ցանկալի է ծամել բնական որևէ բան, օրինակ, կանաչեղեն կամ անգամ համեմունքներ: Դրանք նպաստում են լորձի արտազատմանն ու պայքարում են հոտի պատճառի դեմ և ոչ թե քողարկում են այն:
Խոտաբույսերով թուրմերը(երիցուկի թեյ, որը նաև օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ)նպաստում է հոտի վերացմանը: Մի անտեսեք նախաճաշն ու առավոտյան կերեք շիլա, քանի որ այն, ըստ մասնագետների, հիանալի օգնում է լորձարտադրությանը:
Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում պարբերաբար տրորել լնդերն ու ատամները։ Ավելի արագ արդյունքի համար կարելի է բերանը ողողել ջրով, խմել 1 բաժակ թունդ թեյ կամ ծամել սուրճի հատիկներ: