Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրո 10 տեսակները. որն է ձերը

ՖՈՏՈ

Wnews.am/Ինչպիսին է ձեր սերը հարցին շատերը կպատասխանեն՝ մեծ ու լուսավոր։ Դե իհարկե, սերը հենց այդպիսին էլ պետք է լինի, բայց ամեն դեպքում ինչպես պարզվում է՝ այս զգացմունքը եւս ունի իր տեսակները եւ յուրաքանչյուր անհատ «սեր» բառի տակ իր պատկերացումներն ունի։

Ինչպիսին կարող է լինել սերը եւ ինչեր կարող է անել մարդկանց հետ. Wnews.am-ն առաջարկում է միասին հասկանալ.

Նոր սեր.

1

Նոր հորմոնների ու ապրումների մի ամբողջ փունջ. նոր սեր ձեռք բերելով՝ երբեմն դժվար է խոստովանել, որ սիրահարված ենք։ Հիացմունք, ռոմանտիկ տրամադրություն, սպասումներ ու մինիմալ կոնֆլիկտներ կամ դրանց բացակայություն. այսպես է բնորոշվում սիրո այս տեսակը։

Սովորական սեր.

25818965-_sex-1486456900-650-cedfbe5d71-1486629596

Չնայած կենցաղը  շատերի մոտ վատ կամ ձանձրալի երեւույթի հետ է ասոցացվում, նման սիրո մեջ որեւէ վատ բան չկա։ Սա պարզ սեր է, առանց հարցերի ու կասկածների։ Դուք կարող եք իրար թույլ տալ լինել այնպիսին, ինչպիսին կաք՝ չթաքցնելով զգացմունքները։ Եթե նեղսրտում եք էմոցիաների պոռթկման պակասից, ապա պետք է ձեր մեջ հասկանաք՝ արդյոք ձեզ համար այդքան կարեւոր են նման էմոցիաները, թե հարմարության զգացողությունը բավարար է երջանիկ լինելու համար։

Նյարդայնացնող սեր.
սեր

Սիրո այս տեսակը նյարդայնացնում է շրջապատին, որովհետեւ որքան էլ երջանիկ լինեք, շարունակում եք կաշկանդել մարդկանց, ովքեր որեւէ կապ չունեն ձեր հարաբերությունների հետ։ Դուք մոռանում եք այլ մարդկանց գոյության մասին, իսկ իրար հանդեպ ձեր հարաբերություններն ապացուցում են, որ զգացմունքների արտահայտման համար սահմաններ ու սահմանափակումներ չկան։ Վերանայեք ձեր պահվածքը. հնարավոր է՝ նուրբ զգացմունքները պետք է թողնել այդ պահին միայնակ լինելու համար։

Չդատող սեր.

սեր

Այստեղ զուգընկերներին դուր է գալիս կոնկրետ տվյալ մարդու հետ զույգ կազմելու ու սիրելու զգացողությունը։Այո, դուք կարող եք սիրահարված լինել, սակայն  չգիտակցել այն, որ առանց ռոմանտիկ զգացողությունների ձեր մեջ որեւէ կապ չկա։ Դուք պատրաստ չեք իրար համար ռիսկի դիմել, անհարմարություններ հաղթահարել։ Նման սերը դժվար է ուղեղով հասկանալ։ Ձեզ պարզապես դուր է գալիս այն փաստը, որ դուք ինչ որ մեկի հետ եք։

Ընկերական սեր.

սե

Ձեր խելքը գնում է ընկերոջ համար եւ նա կարող է իդեալական զուգընկեր լինել ձեզ համար, բայց ինչ-որ բան այն չէ։ Չկա քիմիա, կիրք։ Նման հարաբերություններն ամենեւին էլ պարտված չեն, չէ որ կյանքի լավ ընկեր գտնելն ավելի դժվար է, քան զուգընկեր։ Ձեզ անհրաժեշտ է գիտակցել, որ նման ընկերությունը պետք չէ փչացնել ռոմանտիկ հարաբերություններով կամ դրանք կառուցելու փորձերով։ Դուք կարող եք նրա հետ չկապել ձեր կյանքը, բայց հաստատ միմյանց համար մեծ նշանակություն եք ունենալու։

 

Անիրական սեր.

անի

Դուք այնքան եք ուզում, որ հենց տվյալ մարդու հետ ունենաք սիրային  հարաբերություններ, որ չեք նկատում ձեր անհապատասխանությունը։   Դուք որոշել եք, որ նա իդեալական է ձեզ համար, իսկ դուք՝ իր ու շարունակում եք ձեւացնել, թե սիրում եք իրար՝ այդպիսով չթողնելով, որ ձեր կյանք մուտք գործի իրական սերը։

 

Իրական սեր.

սս

Սիրո այս տեսակն անբացատրելի կախարդանք ունի։ Դուք չեք կարող ոչինչ անել այն փաստի հետ, որ այն կա ու կլինի։ Կարող եք վիճել, բաժանվել, կրկին միավորվել ու գիտակցել, որ աշխարհում նրանից լավը չկա ու ձեր կողքին բացի իրենից ոչ ոքի չեք ուզում տեսնել։ Նա այնքան իդեալական է, որ դուք սկսում եք ատել իրեն դրա համար, վախենալ, որ իր նման ոչ ոքի չեք գտնի, ով կստիպի զգալ այն, ինչ զգում եք այդ «միակի» հետ։
Վաստակած սեր.

վաստակած

Դուք աշխատում եք հարաբերությունների վրա, այնպես եք փորձում անել, որ վաստակեք այդ սերը։ Միշտ իրար կողքի եք եղել, օգնել իրար անգամ ամենածանր պահերին։ Չեք կարող ձեր կյանքը պատկերացնել առանց իրար, որովհետեւ  ձեր կյանքը միասին եք կառուցել։ Սա ոչ թե պարզապես իսկական սեր է, այլ կյանքի իսկական իմաստ եւ դուք իսկապես վաստակել եք ձեր երջանկությունը։

Ողբերգական սեր.

ողբ

Նման սերն ավարտվել է՝ չնայած չպետք է ավարտվեր կամ էլ այն պետք է անբաժան լիներ, սակայն չի տարել դավաճանությունը։ Ամեն դեպքում նման սերը ձեր հոգում սպի է թողել եւ շատ ցավ պարգեւել։ Հենց նման սերն է ստիպում ձեր սրտին բուժվել։ Նման սերը դժվար է մոռանալ, որովհետեւ այն խորը հետք է թողել։

Անառողջ սեր.

անառողջ

Ոչ ճիշտ, տառապել ստիպող սեր, որը չեք կարողանում բաց թողնել։ Մշտական զգացողություն, որ ինչ որ բան այն չէ, որը ստիպում է տառապել։ Նման սիրուց պետք է կյանքի դասեր քաղել։ Այն օգնում է հասկանալ, թե ինչպիսի սիրուն եք արժանի։ Ինչպես կուզեիք ձեզ վերաբերվեին, ինչպիսի սխալներ եք դուք գործել…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна Байрамов ответил на заявление Пашиняна о скором открытии региональных коммуникаций Пашинян прокомментировал процесс реформ в Полиции Цена нефти Brent опустилась ниже $72 за баррель после роста накануне ЗАО «ДЖЕРМУК ГРУП» освободили от выплаты таможенной пошлины Зеленский рассказал о работе над «планом стойкости» для страны: его представят украинцам в ближайшее время В Британии задержали искавшего Бориса Джонсона мужчину с самурайскими мечами Погода в Армении Букеровскую премию получила Саманта Харви за роман «Орбита» Задержанные накануне трое сотрудников администрации района Кентрон арестованы Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего»Захарова поставила на место «дошедшего до безумства» немецкого журналиста СВР Армении ограничилась общими словами по поводу инцидента с послом РА в ЕС Армения получила приглашение на COP29 и могла бы участвовать в этом мероприятии — Хикмет Гаджиев Чехия передала Армении мощи святого ВарфоломеяФК «Спартак» обсуждает приглашение Мовсесьяна на пост спортивного директора На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст»Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествийСтипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама ХачатурянаПочему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» Молодой армянский писатель Джейк Крикори презентует свою первую книгу в Barnes & Noble В Пасадене состоится концерт «Дудук. Голос армянской души» Юная армянская фигуристка Марина Геворгян победила на международном турнире в Болгарии Депутат парламента Армении: Нервные судороги Алиева не случайны Курс биткоина обновил исторический максиму Беспрецедентное влияние: Более 90% поддержанных ANCA кандидатов прошли в Конгресс США Крупный пожар в селе Джрарат: в сгоревшем доме обнаружено тело Секретарь Совета безопасности Армении отправится в Вильнюс Армении выделен новый грант в 38 млн. евро Самбист из Армавира Альберт Бадаянц стал победителем Первенства России по самбо В Армении применена тарифная квота к отдельным видам сельскохозяйственной продукции Все танцы студии армянского танца «Назани» Кисловодска стали лауреатами фестиваля «Мир талантов» Кубанский спортсмен Роберт Антонян вошел в тройку лучших на ЧМ по брейкингу Песков сообщил, что Путин не планирует разговор с Байденом Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст»Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст»Непревзойденный цинизм: «Паст»Brent подорожала до $75,17 за баррель Атташе: «Верхний Ларс» закрылся для большегрузов Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст»Трамп уступает Харрис 4% в финальном опросе PBS News Более 50 депутатов ЕП призвали Баку накануне COP29 освободить всех армянских пленных и заложников ААЦ отмечает День памяти Свв. епископа Акипсимоса, священника Иосифа, дьякона Аифалы и свидетеля Платона Србуи Галян назначена министром юстиции Армении Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст»
Самое популярное