10 իր, որոնք դժբախտություն են բերում
ՖՈՏՈ1. Կոտրված ապակիները խորհրդանշում են, որ ձեր տան պաշտպանությունը կոտրվել է: Դա կարող է լինել ճաքած բաժակը, կոտրված պատուհանը և այլն:
2. Պետք է ազատվել հին իրերից: Պետք չէ տանը թողնել այն հագուստը, որն այլևս չեք կրում կամ այն իրերը, որոնք այլևս չեք օգտագործում: Դա բացասական տրամադրություն է բերում ձեր տուն: Ավելի լավ է այդ ամենը դեն նետեք կամ բարեգործություն անեք:
3. Ազատվեք «մահացած իրերից»: Առաջին հերթին դեն նետեք բոլոր չորացած ծաղիկները, չորացրած միջատներին, կենդանիների խրտվիլակներն և այլ նմանատիպ իրերը: Սրանք մահվան շունչը ձեր տանն են պահում:
4. Ազատվեք այն բոլոր իրերից, որոնք երեք տարի է չեք օգտագործել:
5. Սենյակում թափված մանր աղբն ու դրամապանակի խառնաշփոթը ևս վատ նշան են: Արագորեն հավաքեք այն:
6. Ազատվեք բոլոր լուսանկարներից, որոնք ձեզ դուր չեն գալիս: Լուսանկարները հսկայական էներգիա ունեն, և եթե դրանք ձեզ դուր չեն գալիս՝ ինքնաբերաբար վերածվում են բացասական էներգիայի:
7. Անսարք ժամացույցը չափազանց վատ նշան է: Եթե ձեր ժամացույցի սլաքներն այլևս չեն աշխատում, ապա վերանորոգեք այն կամ դեն նետեք: Անսարք ժամացույցը նշանակում է, որ ձեր կյանքը ամեն պահի կարող է կանգ առնել:
8. Անզույգ իրերը նշանակում են, որ երկար ժամանակ չեք գտնի ձեր երկրորդ կեսին կամ կկորցնեք նրան: Անզույգ իրերից են օրինակ՝ մեկ դահուկը, կոշիկը, ձեռնոցը և այլն:
9. Մաշված ավելը ֆինանսական դժվարություններ է խորհրդանշում: Դեն նետեք այն ու նորը գնեք:
10. Փոթորիկ ու անձրև պատկերող նկարներն ու լուսանկարներն անձնական կյանքում խառնաշփոթ են խորհրդանշում: Եթե ցանկանում եք հանգիստ ու ապահով ապրել, ապա դեն նետեք այդպիսի նկարները:
Ուշադիր եղեք այն իրերի նկատմամբ, որոնք ձեր տանն եք պահում: Հաճախ թարմացրեք ձեր բնակարանն ու դժբախտությունները ձեզնից հեռու կմնան: