Ինչպես ազատվել երկրորդ կզակից և մաշկին առաձգականություն հաղորդել
ՖՈՏՈՄերսում գերչակի յուղով
Գերչակի յուղը կարող է լավ օգնական լինել իրանի մաշկի և կզակի գեղեցկությունը վերադարձնելու համար։ Դրա կազմի մեջ մտնող ճարպաթթուները խոնավեցնում են մաշկը, վերականգնում տոնուսը, փափկություն և հարթություն հաղորդում։
Մեկ թեյի գդալ գերչակի յուղը խառնեք նույն քանակի ձիթապտղի յուղի հետ։ Խառնուրդը քսեք մատներին և նուրբ շարժումներով մերսեք մաշկը։ Մերսումը պետք է տևի 15 րոպե, ապա սրբիչը թրջեք տաք ջրով և 5 րոպե դրեք իրանին։ Պրոցեդուրան կրկնեք ամեն օր քնելուց առաջ։
Խոնավեցում
Բոլորս էլ գիտենք, որ ջուր խմելն օգտակար է առողջության համար։ Սակայն պետք է նաև հիշել, որ ջուրն անհրաժեշտ է մարմինին՝ հավասարակշռության պահպանման, մաշկի թարմությունը պահպանելու, ծերացման գործընթացը դանդաղեցնելու և վաղաժամ կնճիռների առաջացումը կանխելու համար։ Մի մոռացեք օրվա ընթացքում նվազագույնը 2 լիտր մաքուր ջուր խմել։
Պաշտպանություն արևից
Չի կարելի ժխտել, որ արևը կարևոր է առողջության համար, այն օգնում է վիտամին D-ի սինթեզին։ Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել և մաշկը պաշտպանել հատուկ կրեմների և ակնոցի միջոցով։ Իրանը շատ զգայուն է արևի ճառագայթների նկատմամբ, այն մաշկի վաղաժամ ծերացման, կնճիռների առաջացման, տոնուսի կորստի պատճառ է դառնում։ Իրանը պաշտպանեք արևի ճառագայթներից, աշխատեք արևի տակ չմնալ ճառագայթման առավելագույն ինտենսիվության շրջանում։
Բալանսավորված դիետա
Մաշկի երիտասարդությունը պահպանելու համար կարևոր է սննդակարգ ներառել հակաօքսիդանտներ, A, C և E վիտամիններ։ Նախաճաշը լրացրեք թարմ քամած հյութերով, բազուկի և խնձորի, գազարի և նարնջի, մանգոյի և ելակի կոկտեյլներով։
Ավոկադոյով և խաղողով դիմակ
Այսպիսի դիմակը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք խոչընդոտում են մաշկի ծերացմանը։ Մաքրեք կես ավոկադոն, ավելացրեք 5 խաղող։ Բաղադրիչները խառնեք բլենդերով, որպեսզի ստացվի միասեռ զանգված։ Դիմակը քսեք իրանի հատվածին, թողեք 20 րոպե, ապա լվացեք տաք ջրով։ Արդյունքն արագ զգալու համար պրոցեդուրան կրկնեք ամեն օր։
Վարսակի փաթիլներով կրեմ
Մեկ բաժակ վարսակի փաթիլները խառնեք մեկ բաժակ տաք կաթի և վարդի յուղի հետ։ Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Քսեք իրանի հատվածին։ Թողեք 15-20 րոպե, ապա լվացեք սառը ջրով։