Արդյո՞ք սիրելիդ դավաճանում է քեզ. Իմացի՛ր հենց հիմա
ՖՈՏՈԻրենց կեսին աջուձախ դավաճանող տղամարդիկ սիրում են պատճառը փնտրել ուրիշների մեջ, նույնիսկ` մեղադրել իրենց սիրած էակներին: Իրականումդավաճանության հակված մարդն այդպիսին է իր բնույթով և այդ գործում «օգնության» կարիք չունի: Պատասխանիր մեր թեստի հարցերին, հաշվիր միավորները և պարզիր մեկ այլ կնոջ կողքին հայտնվելու նրա շանսերը:
1. Ուղղակիորեն հարցրու նրան. «Դու կարո՞ղ ես ինձ դավաճանել»: Նրա պատասխանը.
- Ի՞նչ ես ասում, երբե՛ք։ 0
- Հավանականությունը 10%-ից էլ քիչ է։ 3
- Կախված է նրանից, թե քեզ ինչպես կպահես։ 1
- Նման հարցերնինձհունից հանում են։ 2
2. Ինչպե՞ս է նա տանում թանկ և հարազատ մարդու մահը։
- Դառնում է լռակյաց և ինքնամփոփ։ 3
- Հարբում է։ 2
- Հաճախ խոսում է այդ մարդու մասին։ 0
- Կարող է արտասվել։ 1
3. Ինչպե՞ս է նա վերաբերվում հոմոսեքսուալիստներին։
- Ատում է։ 0
- Նրանք իրեն չեն հետաքրքրում։ 3
- Բացահայտ ի ցույց է դնում իր հանդուրժողականությունը։ 2
- Նա ունի այդպիսի ընկեր, և նրանք ամենևին չեն մտահոգվում այդ առիթով։ 3
4. Արդյոք հեշտությա՞մբ է նա փոխում աշխատավայրը։
- Կարող է անվերջ աշխատել տհաճ կոլեկտիվում չնչին աշխատավարձով, մինչև չհեռացնեն։ 1
- Մշտապես հետևում է աշխատաշուկային` ավելի հետաքրքիր տարբերակներ գտնելու նպատակով։ 0
- Մեծ դժվարությամբ և երկար պատրաստվելուց հետո։ 2
- Ոչ այնքան պատրաստակամորեն, սակայն տհաճ աշխատանքից ևս չի կառչում։ 3
5. Արդյոք լա՞վ է խնամում իր ավտոմեքենան։
- Ծախսում է ողջ գումարը մեքենայի վրա։ 0
- Նրա մեքենայում անգամ կարկանդակ չես կարող ուտել. կսպանի փշրանքների համար։ 1
- Պարբերաբար տանում է տեխզննման և լվանալու։ 3
- Խե՜ղճ մեքենա. միայն դա կարելի է ասել։ 2
6. Ի՞նչ ընտանի կենդանիներ է նախընտրում և դեմ չէր լինի պահել։
- Մեծ շուն 2
- Ոչ մեծ շուն 3
- Կատու 0
- Ձկներ 1
7. Ինչպե՞ս է նա վերաբերվում այն իրավիճակին, երբ զույգը տարիներ շարունակ ապրում է առանց երեխաների։
- Դատապարտում է կնոջը։ 0
- Նրան այդպիսի իրավիճակը նորմալ է թվում։ 3
- Տարակուսում է։ 2
- Զարմանում է, թե ինչպես կարող է տղամարդը դա հանդուրժել։ 1
8. Եթե ձեր շրջապատում բաժանվում է որևէ զույգ, նա.
- Արդարացնում է կնոջը 0
- Ափսոսում է 2
- Անտարբեր է 1
- Պաշտպանում է տղամարդուն 3
9. Ինչպե՞ս է նա վերաբերվում իր մայրիկին։
- Նրանց հարաբերությունները հարթ չեն, բայց նա լավ զավակ է։ 3
- Նա մայրիկի «բալիկ» է։ 1
- Նրանք հաճախ են կոնֆլիկտներ ունենում։ 0
- Նա այնպես է արել, որ դուք ընկերանաք։ 2
10. Եթե քո պատճառով դուք չեք կարող գնալ նրա ուզած տեղը, ապա նա.
- Զայրույթից տեղը չի գտնում 1
- Հանգիստ է, թեև` դժգոհ 3
- Ցուցադրաբար լռում է 0
- Գնում է մենակ կամ մեկ այլ կերպէ լրացնում իր կրած բարոյական վնասը 2
11. Ինչպե՞ս է նա վերաբերվում այն փաստին, որ դու չես կիսում նրա հետաքրքրություններից որևէ մեկը։
- Հանգիստ 3
- Փորձում է քեզ հետաքրքրել 2
- Դժգոհում է, որ քեզ տրված չէ դա հասկանալը 1
- Օրինակ է բերում այն աղջիկներին, ում դա հետաքրքրում է 0
12. Անկողնում նա հակված է.
- Դասական ոճին 3
- Էքսպերիմենտներին 2
- Ալարկոտության 1
- Սադիզմի 0
13. Կանացի դավաճանությունների մասին պատմությունները նրա մոտ առաջացնում են.
- Վրդովմունք 1
- Անտարբերություն 3
- Կարեկցանք տղամարդու հանդեպ 2
- Զզվանք 0
14. Ինչպե՞ս է նա հետևում սեփական արտաքինին։
- Ասես ծրագրավորող լինի, որը մեկ տարի փակված է եղել իր գրասենյակում։ 1
- Նա մետրոսեքսուալ է։ 2
- Պարզապես կոկիկ տեսք ունի։ 3
- Շեղված է մաքրության հողի վրա։ 0
15. Ինչպե՞ս է նա վերաբերվում ստրիպտիզին և պոռնոֆիլմերին։
- «Գիտական» հետաքրքրությամբ 3
- Տարված է դրանով։ 0
- Նման զբաղմունքների սիրահար չէ։ 2
- Առաջարկում է համատեղ դիտում կազմակերպել։ 1
33-45 միավոր
Քո տղամարդը հակված է հավատարիմ լինելուն: Նա չի դավաճանի քեզ վիրավորանքի կամ նյարդային լարվածության պատճառով, կարող է վերահսկել իր ցանկությունները և մտածել բանականությամբ, որը հուշում է նրան սուր զգացողությունների պատճառով անիմաստ կապեր չստեղծել: Կյանքում, իհարկե, ամեն բան հնարավոր է: Սակայն, ընդհանուր առմամբ, նա տրամադրված է նորմալ հարաբերությունների` առանց խաբեության:
17-32
Նա չի երազում դավաճանության մասին, ոչ էլ առիթ է փնտրում: Սակայն պահը ճիշտ գտնելու դեպքում նրան կարելի է գայթակղել: Ինչևէ, նա դժվար թե լուրջ հարաբերություն ստեղծի պատահական դավաճանությունից հետո: Ընդհակառակը, մեղավորության զգացում կունենա և կաշխատի արագ փակել այդ էջը: Այսպիսի տղամարդկանց հանդեպ հարկավոր է առավել ուշադրություն ու քնքշանք ցուցաբերել, հատկապեսերբ նրանք գտնվում են ոչ կայուն հուզական վիճակում կամ ճգնաժամ են ապրում:
9-16
Նա սիրում է կանանց ուշադրության կենտրոնում լինել և, գայթակղության դեպքում, կարող է տեղի տալ կրքոտ գեղեցկուհու կախարդանքին: Բայցևայնպես, մեղավորության զգացումն ու ափսոսանքը նրան նույնպես բնորոշ են: Ի դեպ, նրան գայթակղող կիննամենևին երանելի վիճակում չի հայտնվի. մշտապես կզգա իրեն երկրորդական դերում, իսկ տղան կպահի իրեն անկախ մարդու պես, որը ոչ մեկին և ոչնչով պարտական չէ:
0-8
Քեզ բաժին է հասել բավական թեթևամիտ արարած: Այն, որ դավաճանությունը վատ արարք է, նա սերտել է որպես տեսություն: Մինչդեռ իրական կյանքում դա նրա հետ կարող է պատահել շատ հաճախ: Նման մոտեցումն ամենևին չի նշանակում, որ նա քեզ չի սիրում: Պարզապես ցանկությունները զսպելու համար նրան կամքի մեծ ուժ է հարկավոր: Սա չի նշանակում, թե նա պարտադիր քեզ դավաճանելու է, սակայն այդ դեպքում նա պետք է ունենանա հստակ պատասխան «Իսկ ինչո՞ւ ոչ» հարցին։