Իդեալական հարսանիքն՝ ըստ աստղակերպի նշանի
ՖՈՏՈԽոյ. Այս նշանի տակ ծնված մարդիկ սիրում են համընդհանուր ուշադրություն և հիացմունք իրենց անձի հանդեպ: Ոչ միայն սիրում են, նաև՝ ստանում են դա: Հարսանիքի օրը այս նշանի տակ ծնված հարսնացուն իրեն զգում և պահում է իսկական թագուհու նման: Լավագույն զգեստը, լավագույն հարսանյաց արարողությունն անցկացնելու վայրը ( «Հետաքրքիր է Վերսալյան պալատը կամ Վեսթմինսթերյան աբբայությունը ազա՞տ են վարձակալության համար…» ) և լավագույն փեսացուն: Ընդ որում` նա միշտ հավատացած է , որ իր կողքի տղամարդը լավագույնն է: Ոչ ոք երբեք չի իմանա, թե որքան ջանք ու էներգիա է նա ծախսել ձեր տեսած իդեալական հարսանիքը կազմակերպելու համար: Այս նշանի տակ ծնված մարդիկ չեն սիրում խոսել իրենց խնդիրների մասին, նրանք ցույց կտան ձեզ միայն վերջնական արդյունքը, իսկ դուք հերթական անգամ կհիանաք նրանցով:
Ցուլ. Ավանդույթներ, ավանդույթներ, ավանդույթներ: Նրանց համար հարսանիքը երկու ավանդական ընտանիքների միավորումն է մեկ՝ընտանիքի մեջ և կարևոր է , որ ընտանիքի բոլոր անդամներն ու բարեկամները ներկա լինեն խնջույքին: Անծայրածիր սեղաններ և անթիվ-անհամար հյուրեր: Այս նշանի տակ ծնված մարդիկ առատաձեռն են և գումար չեն խնայում հարսանեկան խնջույքի համար : Նրանք սիրում են իրենց հյուրերին հյուրասիրել ճոխ և առատ սեղանների շուրջ: Հարսնացուն գումար չի խնայի նաև իրեն դուր եկած ամենաշքեղ զգեստի համար, եթե այս շքեղությանը ավելացնենք մի քիչ ռոմանտիկա՝ կստացվի իսկական արքայական հարսանիք:
Երկվորյակ. Հարսանիքը նրանց համար անսահման ուրախության, ողջ գիշեր պարելու առիթ է և ոչ թե ավանդական կենացների կամ հուզախառն գրկախառնությունների: Երկվորյակ հարսնացուի միակ ցանկությունը սեփական հարսանիքին՝մաքսիմալ ուրախ ժամանակ անցկացնելն է: Նա սվորաբար չի մասնակցում հարսանիքին պատրաստվելու ողջ ընթացքին, կամ խնդրում է , որ ուրիշն անի ամեն բան իր փոխարեն, որպեսզի ոչինչ չփչացնի իր տրամադրությունը: Նա կարող է անակնկալ պատրաստել փեսացուին՝ փախչելով հարսանիքի կեսից, իսկ հետո հիշելով դա և մի լավ ծիծաղելով:
Խեցգետին. Նրանք չեն սիրում ցուցադրել իրենց զգացմունքները հանրության առաջ , այդ պատճառով էլ խուսափում են մեծ խնջույքներից: Խեցգետին-հարսանցուն կառաջարկի կազմակերպել «միայն երկուսով» հարսանիք և հետաքրքրասերների աչքից հեռու՝ սիրելիին ամուսնական երդում կտա: Եթե անգամ հյուրեր լինեն, դրանք կլինեն միայն ընտանքի անդամները: Այս նշանի տակ ծնված հարսնացուի զգեստը ևս համեստ կլինի, բայց այնքան էլեգանտ, որ նրա ընտրյալը հիացած կմնա:
Առյուծ. Նրա հարսանքիը պետք է լինի շքեղ և հարուստ: Տպավորություն է, թե ամուսնանում են հոլիվուդյան աստղեր՝ ամենանորաձև ռեստորանը քաղաքում, հրավիրված լուսանկարիչներ , շքեղագույն տորթ, արտերկրից հրավիրված երգիչներ: Բոլորը պետք է խոսեն այս նշանի տակ ծնված հարսնացուի շքեղ հարսանիքի մասին: Նա սիրում է դա:
Կույս. Յուրաքանչյուր դետալ՝ սկսած անձեռոցիկներից մինչև սեղանի շուրջ հյուրերի ճիշտ դասավորությունը պետք է լինի հարսնացուի գիտությամբ: Նա խիստ նյարդայնանում է, երբ ինչ որ բան դուրս է գալիս իր մշակած պլանից: Նա, ինչպես միշտ, ուզում է, որ ամեն բան լինի իդեալական: Լավ կլինի, որ հյուրերը հաճախակի ջերմ խոսքեր, հաճոյախոսություններ անեն այս նշանի տակ ծնված հասրանցուին , որպեսզի նա հանգստանա և վայելի սեփական հարսանիքը:
Կշեռք. Նրբաճաշակ. այսպես կարելի է բնութագրել այս նշանի տակ ծնված հարսնացուի երազանքների հարսանիքը: Երաժշտությունից մինչև ծաղիկներ՝ ամեն բան պետք է լինի կատարյալ: Այս նշանի տակ ծնված մարդիկ անտարբեր չեն գեղեցիկի նկատմամբ: Նուրբ դիզայն, ամենուր ծաղիկներ, հուզիչ բանաստեղծություններ կամ սիրային երգեր, որոնք արցունքներ են առաջացնում բոլոր ներկաների աչքերին: Նրանց հարսանիքը հուզիչ է, զգացմունքային, անմոռաց: Այս նշանի տակ ծնված կանայք տարիներ անց էլ հիշելով իրենց հարսանիքը կամ դիտելով լուսանկարները կարող են հուզվել և արտասվել երջանկությունից:
Կարիճ. Այս նշանի տակ ծնված կանայք հետևողական թաքցնում են իրենց անձնական կյանքը, քանի որ անհարմար են զգում արտահայտել իրենց զգացմունքներն անգամ մտերիմների շրջանում: Սա է պատճառը, որ նրանք նախընտրում են ամուսնանալ բոլորի աչքից հեռու՝ իդեալական տարբերակ է օվկիանոսի ափին՝ միայն իրենք ու իրենց սիրելին, հարսանյաց զգեստի փոխարեն այս հարսանցուն կարող է ընտրել նաև լողազգեստ: Եթե, այնուամենայնիվ, ստիպված են հարսանիքն անել հյուրերի ներկայությամբ կարող են անհանգստությունից այնքան խմել, մինչև հարբելը:
Աղեղնավոր. Եթե հարսնացուն ծնվել է աղեղնավոր նշանի տակ , հարսանիքը չի կարող ձանձրալի ու միապաղաղ լինել: Ճանապարհորդությունների և խենթությունների սիրահար այս հարսնացուն նախընտրւմ է հարսանիք՝ բնության գրկում՝ վրանների տակ, կենացների փոխարեն երգեր՝ խարույկի շուրջ, հարսանյաց քողի փոխարեն՝ գլխին՝ դաշտային ծաղիկներից պսակ: Նա համարձակ է և նրա ուղեղում ծնվում են հազարավոր գաղափարներ՝ ինչպես հարսանիքը դարձնել իսկապես անմոռանալի՝ անապատ, Հավայան կղզիներ, ճանապարհորդություն նավով:
Այծեղջուր.Նրա հարսանիքը հիշեցնում է էլիտար հասրակության հավաքատեղի: Լավագույն տարբերակը էլիտար գոլֆ ակումբն է կամ շքեղ առանձնատունը: Հարսանիքը հետաքրքրիր է նրանով, որ առկա են և՛ ամենավերջին նորաձևության միտումները , և՛ ավանդույթներն ու խորը զգացմունքները: Ինչպես ամեն բան այծեղջուրի կյանքում՝ հարսանիքն էլ լավ մշակված և նախապես պլանավորած միջոցառում է՝ որակյալ, հարթ , ոճային : Նրանք փորձում են խնայել գումար , միևնույն ժամանակ պահպանելով որակը:
Ջրհոս. Չէիքն ասի, թե այս նշանի տակ ծնված հարսնացուն ռոմանտիկ չէ, հակառակը՝ նա շատ երազկոտ է, բայց հարսանիքի հետ կապված ողջ իրարանցումը նրան թվում է ծիծաղելի: Նա ամեն բան կանի, որպեսզի կոտրի հարսանիքի մասին կարծրատիպերը: Օրինակ ինչո՞ւ չհրավիրել ռոք երաժիշտների և չկազմակերպել իսկական ռոքային հարսանիք: Ինչո՞ւ չխնդրել ընկերուհիներին, որպեսզի նրանք էլ լինեն սպիտակ հարսանյաց զգեստներով: Կամ ինչո՞ւ այդքան գումար ծախսել հարսանիքի վրա, հետո էլ՝ լվանալ կեղտոտ ամանները, եթե կարելի է այդ գումաը ծախսել բարեգործության վրա: Ջրհոս-հարսնացուն իսկապես անկանխատեսելի է և կարողանում է հաճելիորեն զարմացնել:
Ձուկ.Սա ամենազգացմունքային և հուզիչ հարսանիքն է, որին դուք երբևէ ներկա կլինեք: Զգացմունքներ և միայն զգացմունքներ են տիրում այս հարսնացուի հարսանիքին: Անկախ նրանից ինչպիսի դիմադարդարում կամ զգեստ է ընտրել նա, անպայման խորհուրդ ենք տալիս օգտագործել ջրակայուն թարթչաներկ, քանի որ նրանք հաճախ են հուզվում իրենց համակած զգացմունքներից: Նրանք սիրում են թեմատիկ միջոցառումներ, հարսանիքն էլ բացառություն չէ: Լավ տարբերակ է օրինակ հարսանիքը ՝ Բոնի և Կլայդի ոճով: Հյուրերը պետք է նույնպես պատրաստվեն՝ հարսանիքի օրենքներին համապատասխանելու համար: