Սրտի նոպայի մասին վկայող 4 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել
ՖՈՏՈՇատերը կարծում են, որ սրտի կաթվածի հիմնական ախտանշանը կրծք հատվածի ուժգին ցավն է: Առհասարակ՝ սրտի նոպաների 25%-ը լինում է բացարձակապես առանց ախտանշանի, սակայն, այնուամենայնիվ, այս հիվանդությունն ունի մի շարք ախտանշաններ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 ախտանշան, որոնք վկայում են սրտի նոպայի հավանականության մասին և որոնց օգնությամբ կարելի է կանխել խնդիրը:
1. Այտուցներ
Շատերը կարծում են, որ ոտքերի այտուցները պայմանավորված են լինում երկար կանգնելով կամ նստելով, մինչդեռ սրտային անբավարարության դեպքում նույնպես օրգանիզմում կարող է հեղուկ կուտակվել՝ դառնալով կոճերի, ոտքերի կամ որովայնի այտուցվածության պատճառ:
2. Անհանգստություն ու տագնապի զգացողություն
Շատ հաճախ սրտի նոպայից անմիջապես առաջ մարդիկ անհանգստության ու տագնապի զգացողություն են ունենում: Այս դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել մասնագետին, քանի որ սրտի կաթվածը կանխելը շատ ավելի է հեշտ է, քան դրա հետևանքները բուժելը:
3. Ցավ մարմնի տարբեր հատվածներում
Կրծքավանդակում առաջացած ցավը կարող է տարածվել նաև ծնոտի, ուսի, թևի, մեջքի և նույնիսկ որովայնի հատվածում: Որոշ դեպքերում մարդիկ չեն ունենում կրծքավանդակի ցավեր և փոխարենը ցավը նկատվում է ուսերից մեկի կամ երկուսի հատվածում կամ թիակների միջև:
4. Հազ
Երբեմն հազալիս կարող է նկատվել արյունոտ խորխ կամ տարօրինակ ձայն: Սա վկայում է սրտային անբավարարության մասին և կապված է թոքերում ջրի կուտակման հետ: Սա այն ախտանշանն է, որին հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել:
Բացի նշված ախտանշաններից, կան նաև մի շարք այլ նշաններ, որոնք կօգնեն կանխել սրտի նոպան: Դրանց շարքին են դասվում.
· սրտխառնոցը,
· գլխապտույտը,
· տհաճ զգացողությունները,
· սառը քրտինքը,
· ծանր շնչառությունը:
Այս ախտանշանները ոչ մի դեպքում չի կարելի անտեսել կամ հուսալ, որ դրանք առանց միջամտության կանցնեն: Եթե դրանք տևում են 5 րոպեից ավել, ապա հարկավոր է անպայման շտապ օգնություն կանչել կամ գնալ հիվանդանոց:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am